ԻՍԿ ԲԵՆԶԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՏԱՂԻ ՏԵՄՊԵՐՈՎ ԹԱՆԿԱՆԱԼ
Արխիվ 12-16| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
ԻՍԿ ԲԵՆԶԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՏԱՂԻ ՏԵՄՊԵՐՈՎ ԹԱՆԿԱՆԱԼ
Այլ հարց է, թե այդ կարգի գործոնները ինչքանո±վ պետք է ազդեին բենզինի գների վրա: Ավելի կոնկրետ` Հայաստանում վաճառվող մեկ լիտր բենզինի կամ նավթամթերքի այլ տեսակի գները ինչքանո±վ են ճիշտ ձեւավորվում, այսինքն` այն դրսում ձեռք բերելուց, մինչեւ Հայաստան հասցնելուց երկրի ներսում էլ հարկեր ու այդ կարգի այլ վճարումներ կատարելուց հետո իրականում ի±նչ գին պետք է ձեւավորվեր, այն ինչքանո±վ է համապատասխանում այսօրվա գներին: Եվ վերջապես, բենզինի ու նավթամթերքի այլ տեսակների բիզնեսով զբաղվողների գործունեությունը եկամտաբե±ր է, թե± գերեկամտաբեր: Ոլորտում գործում են մոնոպոլիստներ, եւ արդյո±ք նրանք չեն չարաշահում իրենց այդ դիրքն ու կորզում գերշահույթներ:
Իհարկե, այս հարցին առանց լուրջ ուսումնասիրությունների էլ կարելի է ՙաչքաչափով՚ պատասխան գտնել. Հայաստանի վառելիքի ոլորտը միշտ էլ եղել է գերշահութաբեր: Բազմաթիվ են դեպքերը, երբ դրսում գները թանկացել են, Հայաստանում` նույնպես, որից հետո դրսում գներն իջել են, բայց մեր երկրում մնացել նույն մակարդակի վրա: Հետո` նորից ու նորից, եւ ասել, թե այդ ամենից հետո օբյեկտիվ գին կարող է լինել, միամտություն կլիներ:
Այնուամենայնիվ, այս թանկացումների մասին ի±նչ են մտածում պատկան պետական կառույցները: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, որտեղի մամլո ծառայությունից մեզ փոխանցեցին. ՙԲենզինի շուկայում ուսումնասիրություններ սկսել ենք դեռեւս փետրվարի սկզբներից, երբ որոշ բենզալցակայաններում մեկ լիտր բենզինը թանկացավ 10, մի շարք դեպքերում` նույնիսկ 20 դրամով: Դրա հետ կապված տեղեկատվություն պահանջեցինք շուկայում գործող ներկրող եւ իրացնող խոշոր ընկերություններից: Ուսումնասիրությունների ընթացքում, մոտավորապես մարտի կեսերին լրացուցիչ տեղեկատվության կարիք առաջացավ, որպեսզի ամբողջությամբ հասկանանք գնագոյացման մեխանիզմը: Ուստիեւ պահանջեցինք կրկնակի տեղեկատվություն եւ այս պահին ուսումնասիրում ենք նաեւ միջազգային գների դինամիկան: Բնականաբար, վերջնական դիրքորոշում կկարողանանք ներկայացնել միայն առաջիկայում` այս ամբողջական ուսումնասիրությունների արդյունքում: Բայց մի բան ակնհայտ է. միջազգային շուկաներում բոլորի համար էլ տեսանելի է, որ տեղի է ունեցել բենզինի գնաճ: Բացի այդ, գների վրա որոշակիորեն կարող են ազդել նաեւ տարադրամի փոխարժեքի փոփոխությունները: Սակայն սրանք ընդամենը տեսակետներ են, որոնք մեր ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսանում` հասկանալու, թե որո±նք են գնային այս աճերի պատճառները, ո±ր գործոններն ինչ չափով են ազդել, եւ այլն՚:
Բնականաբար, այս պարզաբանումը չէր կարող լիովին բավարար համարվել, սակայն հանձնաժողովից խոստացան մեր մյուս հարցերին հանգամանորեն պատասխանել մոտ օրերս:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Ի ԴԵՊ
Մեր տվյալներով, ՏՄՊՊՀ-ում այս օրերին շարունակվում են դեղորայքի շուկայի ուսումնասիրությունները, որը վերջին ժամանակներս բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել: Մեր տվյալներով, այս ուղղությամբ ներգրավված են մի շարք նոր բուժհաստատություններ, որտեղ եւս, կարծես թե սպասվում են բավականին սկանդալային բացահայտումներ: Այս մասին եւս, հույս ունենք, մանրամասներն առաջիկայում ներկայացնել ընթերցողին:

