ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ...
Արխիվ 12-16| ՄՇԱԿՈՒՅԹ |
ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ԹԵ...
Վերջերս խմբագրությունը ՍԵԴՐԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ (Սեթո) ստացել էր մի նամակ, որում նա բանաստեղծուհի Հասմիկ Մանասերյանին մեղադրում է գրագողության մեջ:
Նամակում մասնավորապես ասված է. ՙՏասնամյակներ շարունակ իմ արվեստով ծառայել եմ ժողովրդին, ուրախացել եմ նրանով, որ իմ ստեղծած երգերը տարածվում են, եւ ժողովուրդը սիրով ընդունում է դրանք: Եվ եթե վերջերս հեռուստատեսությամբª ՙԵրգ երգոց՚-ի մի հաղորդման ժամանակ, իմ երգերը չհնչեին ուրիշի անունով, եւ այդ ուրիշն էլ գոհունակությամբ չընդուներ իրեն ուղղված գովեստներն ու շնորհավորանքները, ես դարձյալ չէի արտահայտվելու: Որեւէ մեկին պատժելու մտքից հեռու եմ, սակայն ստեղծված իրավիճակն է թելադրում, որ հիշեցնեմ իմ կենսագրությունից որոշ դրվագներ: Երաժիշտ եմª կլարնետահար-սաքսաֆոնահար-դուդուկահար, բանաստեղծ եւ երգիչ, բանաստեղծությունների ու երգերի մի քանի գրքերի, տարածված ձայներիզների, խտասկավառակների ու տեսասկավառակների հեղինակ, որին 1960-ական թվականներից ճանաչում է երաժշտասեր հասարակությունը ոչ միայն հանրապետությունում, այլեւ Ռուսաստանի եւ Ամերիկայի գրեթե բոլոր հայաշատ վայրերում: Ճանաչել ու ճանաչում են նաեւ անվանի մասնագետ երաժիշտներª կոմպոզիտորներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, համաշխարհային հռչակի արժանացած դուդուկահար Ջիվան Գասպարյանը, գրականագետ, ԵՊՀ պրոֆեսոր Սամվել Մուրադյանը...
Նրանք գիտեն, որ ստեղծագործել եմ, գրել 65 երգ: 1965 թ. հեռուստաօպերատոր Սուրեն Մուրադյանը ինձ է տվել մի կլոր սկավառակով ձայներիզ, որի վրա գրանցված էին այն ժամանակվա ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանող Հասմիկ Մանասերյանի ոտանավորները: ՙԾաղիկներ, ծաղիկներ՚, ՙՄթնշաղ է իջել՚, ՙԷլ քեզ չեմ սիրում՚, ՙԾաղիկներս ո±ւմ նվիրեմ՚, ՙՊետք չէ, սիրելի°ս, պետք չէ՚, ՙՄի° գնա, մի° գնա, սիրելիս՚, ՙԴու նորից ես գալիս՚, ՙԱյն գիշեր դու խոստացար՚: Ասացª նայիրª ի±նչ կարելի է անել: Դրանք երգերի համար տեքստեր էին, բայց դեռեւս երգ չէին. մեղեդի չունեին: Ինքս եմ ստեղծել նրանց մեղեդիները, բառերը փոխելովª հղկել-հարմարեցրել երգեցողության համար, գործիքավորել, եւ իմ ղեկավարած երաժշտախումբն է եղել դրանց առաջին կատարողն ու տարածողը: Պահպանվում են 1965թ. ձայնագրություններըª իմ ղեկավարած երաժշտախմբի եւ երգիչ Ռազմիկ Գրիգորյանի կատարմամբ, որը ողջ է եւ կարող է հաստատել ասածներս: Այն ժամանակների գործիքային բյուրոյի ղեկավար Լ. Ավետիսյանը մի հակառակության պատճառով թույլ չտվեց, որ այդ երգերը հրապարակվեն իմ անունով, ուստի դրանք անվանեցինք ժողովրդական: Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ 1997 թ., մեր երգերի ձայնագրված ժապավենը լսելով, դրանք նոտագրել է դաշնակահարուհի Սուսաննա Դավթյանը (Հ. Մանասերյանը նոտա չի ճանաչում, նոտագրել չգիտի, չգիտի նաեւ այդ երգերի ստեղծման պատմությունն ու հանգամանքները): Դրանք հեղինակային իրավունքի կոմիտեում գրանցվել են Հասմիկ Մանասերյանի անվամբ: Եթե նա ներկայանար միայն որպես այդ երգերի խոսքերի հեղինակ, որեւէ առարկություն չէր լինի: Բայց երբ այդ երգերը ներկայացվում են` ՙխոսք եւ երաժշտություն Հասմիկ Մանասերյանի՚ հորջորջումով, իրոք վիրավորական է եւ անարդար. ոտնահարվում են մարդկային ու հեղինակային իրավունքները՚:
Նամակագիրը նշում է, որ վերը նշված մարդիկ կարող են փաստել, որ այդ երգերն իրենն են: Հեղինակի խորհրդին հետեւելով` դիմեցինք կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԻՆ, ով նշեց, որ ոչ մի բան էլ չի կարող փաստել. ՙՈչ մի դեպքում չենք կարող այդ բանը փաստել. դա այդպես չէ: Եկել է ՙՀայհեղինակ՚, որի խորհրդի նախագահն եմ, եւ տնօրեն Սուսաննա Ներսիսյանին ասել իր բողոքը: Սուսաննան հարցրել է, թե 40 տարի ի±նչ էր անում: 40 տարի առաջ այն մարդը եկել եւ այդ երգը գրանցել է: Այն ժամանակ կար վերստուգիչ հանձնաժողով, որը ստուգում էր, եւ եթե տեսնում էր, որ ուրիշ մարդ չի գրել, գրանցում էր: Առաջին հերթին ասում ենք` ապացուցիր: Իսկ ապացուցելու համար մի ճանապարհ կա` դատարանը: Իրեն ասել ենք մի քանի անգամ, որ դիմի դատարան՚:
Շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքները կփորձենք ներկայացնել ՙՀետաքննություն՚ հավելվածի առաջիկա համարում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

