Մաշտոցի պուրակում արդեն մեկ շաբաթ է...

Արխիվ 12-16
ԶԱՐՄԱՆՔ

Մաշտոցի պուրակում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՙքաղաքացիական ապամոնտաժողներ՚ կան` հռչակավոր ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ գլխավորությամբ: Ապամոնտաժումը նշանակված էր դեռ մարտի 31-ին, սակայն զարմանալիորեն ո°չ ապամոնտաժումն էր տեղի ունեցել, ո°չ էլ ապամոնտաժողները բավարար վճռականություն են դրսեւորել եւ ձերբակալվել: Հիմա էլ մի նոր զարմանալի բան են մոգոնել` հռչակել են քաղաքացիական անհնազանդության շարժում, դրա հռչակման երկար-բարակ տեքստ են գրել: Զարմանալի է, թե ինչպես ոմանք անհասկանալի շոու կազմակերպելու համար կարող են ֆարսի վերածել պուրակը ՙբուծիկներից՚ ազատելու միանգամայն անհրաժեշտ եւ օգտակար գործը: Դե ինչ, երեւի թե այդ ՙապամոնտաժողների՚ ՙքաղաքացիական անհնազանդությունը՚ տեսնելով, ոչ բռնի դիմադրության մեթոդի հիմնադիր Մահաթմա Գանդին հասցրել է դագաղում շրջվել... Չնայած` դա էլ չի կարող, քանզի Հնդկաստանում հանգուցյալներին ոչ թե թաղում են, այլ դիակիզում:
Զարմանալի բան է խոստովանել ռուս պոռնոաստղ ԵԼԵՆԱ ԲԵՐԿՈՎԱՆ` որ վերջերս վիրահատական ճանապարհով վերականգնել է կուսությունը, քանի որ ցանկանում է նորից վերապրել կուսազրկման երկյուղը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, պետք է խոստովանել, որ այդ պոռնոաստղը հաստատ շատ ավելի մաքուր ու բարոյական է, քան իրենց կույսի տեղ դնող մեր շատ ու շատ քաղաքական գործիչներ: Զորօրինակ` ինչպե±ս է ազնվությունից, օրինականությունից, պատիվ ու արժանապատվությունից բարբաջում Գագիկ Ջհանգիրյանի պես մեկը, որը միայնակ երեւի թե ավելի շատ մեղքեր շալակած ունի, քան երկրագնդի բոլոր պոռնոաստղերը միասին վերցված:
Անշուշտ, նորություն չէ Ադրբեջանում տիրող հայատյացությունը, սակայն այն, ինչ պատմում են ՙԵվրանեստի՚ Բաքու մեկնած պատգամավորները, ստիպում է զարմանալ կրկին ու կրկին: Այսպես, ըստ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ, ՙհյուրանոցից ու նիստի շենքերից հեռու գնալ մենք պարզապես չենք կարող: Անգամ մեկ սենյակից մյուսը գալու ընթացքում մեզ ուղեկցում են: Եվ դա կարելի է հասկանալ, քանզի զգացվում է, որ Ադրբեջանցիները հատուկ ատելությամբ են լցված ընդդեմ հայկական կողմի բոլոր ներկայացուցիչների՚: Այդ լսելով ակամա վերհիշում եմ ադրբեջանցի լրագրողների այցերը Երեւան` հանգիստ կարողանում էին շրջել փողոցներով, մտնել ռեստորաններ` ուտել-խմելու, հանդիպել հայ քաղաքական գործիչներին, թե չէ ի±նչ է նշանակում, որ հյուրանոցի մի սենյակից մյուսը առանց թիկնապահի չկարողանաս տեղաշարժվել...
Վարդան Օսկանյանն այնքան է խոսել, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ ձեւական է եղել միշտ ու ոչ մի բանի համար պատասխանատու չէ, որ ԲՀԿ-ի ներսում ոմանք զարմանալիորեն սկսել են դրան հավատալ: Դե, եթե նույն սուտը հազար անգամ կրկնես, ապա ինչպես ուսուցանում էր Գեբելսը, ինչքան ավելի մեծ լինի այդ սուտը, այնքան հեշտ դրան կհավատան: Ու ահա արդյունքը` ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ հայտարարում է. ՙՄենք կցանկանայինք, որ ԲՀԿ-ն հստակ պատասխանատվություն ունենար եւ կրեր այդ պատասխանատվությունը՚: Դե ինչ, զարմանալով հանդերձ, պատգամավորության թեկնածուին հուշենք, որ իր երազանքը կատարված է վաղուց, դեռ մինչեւ իր` ԲՀԿ անդամագրվելը, ուստի ընդամենը պետք է տեսնել այդ պատասխանատվությունը եւ կրել այն:

Զարմացած է  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում