ԲՀԿ-ականները թեյի մեծ բաժակը ձեռքներին մտորում են Հմայակի մասին

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԹԵՅԻ ՄԵԾ ԲԱԺԱԿԸ ՁԵՌՔՆԵՐԻՆ ՄՏՈՐՈՒՄ ԵՆ ՀՄԱՅԱԿԻ ՄԱՍԻՆ

Երեկ, լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն կար այն մասին, որ ԲՀԿ քաղխորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ ԲՀԿ է գործուղել Միքայել Մինասյանը, որի կապակցությամբ Տ. Ուրիխանյանը հայտարարություն է տարածել ասելով, որ այդ կերպ փորձում են տարաձայնություն եւ տրոհում առաջացնել ԲՀԿ-ի թիմում, եւ որ նա գործում է սեփական համոզմունքով, եւ գործունեությունը պարզ է ու թափանցիկ:
Իսկ ի±նչ կարծիք ունի պարոն Ուրիխանյանը ԲՀԿ-ական համամասնական ցուցակով առաջադրված իրենց կուսակից Հմայակ Հովհաննիսյանի երեկվա այն հայտարարության մասին, ով ասել է. ՙՎերջերս Սերժ Սարգսյանը կորցրել է պատկերացումը, թե ինչ է բարոյականությունը, արդյոք սա մտնո±ւմ է հարազատ կուսակցության քարոզի մեջ՚,- հարցին վերջինս պատասխանեց. 
-Այս խոսքերի շուրջ մտածելու բան կա, ես կցանկանայի միայնության մեջ, թեյի մեծ գավաթը ձեռքիս, երկար մտորել դրա շուրջ: Ցանկացած հայտարարություն, որը սուր արձագանք է առաջացնում հանրության եւ լրատվամիջոցների մոտ եւ եթե այդ հայտարարության աղբյուրը նախընտրական ցուցակում ընդգրկված անձանցից մեկից է գալիս, բնականաբար, պետք է մտածելու տեղիք տա: Ես երբեք Հմայակ Հովհաննիսյանի հետ ոչ մի քննարկում եւ ոչ մի գործակցային հարաբերություն չեմ ունեցել եւ չեմ կարողանում այդ տեսանկյունից որեւէ պատասխան տալ: 
Ինչ վերաբերում է այդ հայտարարության նախընտրական քարոզի մեջ մտնելուն, ապա նշեմ, որ կուսակցության մեջ ոչ մի կերպ չի քննարկվել եւ, առնվազն կարող եմ նաեւ ասել, որ չեմ մասնակցել որեւէ քննարկման, որտեղ այս կամ այն պետական գործչի բարոյականության շուրջ քննարկում եղած լինի, նման բան չի եղել: Իսկ այն, ինչ ասել է Հմայակ Հովհաննիսյանը, պետք է իրեն հարցնել:
- Բայց չէ± որ նա Ձեր կուսակիցն է:
- Դրա համար էլ ասում եմ, որ մտածելու տեղիք է տալիս, որը ես պետք է կատարեմ թեյի մեծ գավաթով: Այդուհանդերձ ես ՀՀ նախագահի բարոյականության հետ կապված որեւէ մտորումներ չեմ ունեցել եւ կուսակցության մեջ քննարկումներ էլ չեն եղել: Բացի այդ, կուսակցության քարոզի մեջ տեղավորվում է կուսակցության ծրագրի ներկայացումը` ընտրողներին, եւ սա է կուսակցության քարոզի առարկան եւ բովանդակությունը: 
- Ստացվում է, որ Հմայակ Հովհաննիսյանը Ձեզ գցեց մտորումների մե±ջ:
- Գիտեք ինչ, ես հիմա մտորումներ ունեմ իմ պաշտոնական պարտականությունների հետ կապված եւ հենց ավարտվի, կսկսենք այլոց խոսակցությունները մեկնաբանել: Բայց եթե մարդը ունի ապացույցներ, եւ եթե խախտվում են բարոյականության նորմերը, ով ուզում է լինի` ՀՀ նախագահ, թե` այլ բարձր կամ միջին աստիճանի պաշտոնյա, կարծում եմ, որ նրանք պետք է համապատասխան գնահատականի արժանանան` թե° գործընկերների, եւ թե° հասարակության կողմից, քանի որ բարոյականությունից հետ կանգնելը կամ չափանիշներ չպահպանելը, կարծում եմ, առավելագույն վատ պիտակն է քաղաքական-հասարակական գործունեությամբ զբաղվող մարդու համար: Իսկ եթե չկան ապացույցներ, ապա պետք է հասկանալ, թե որտեղից են ծագում այդ խոսակցությունները:
- Իսկ Դուք երբեւէ փորձե±լ եք մտորել այդ հարցի շուրջ:
- Սա արդեն դառնում է կենցաղային մակարդակի զրույց:
- Այսինքն` Հմայակ Հովհաննիսյանը կենցաղային հայտարարությո±ւն է կատարել:
- Դե, դա Հմայակ Հովհաննիսյանն է, իսկ ես ունեմ աշխատանքային լուրջ ծանրաբեռնվածություն, փորձում եմ աշխատանքս կատարել լիարժեք եւ լինել հնարավորինս ազնիվ ու բարոյական:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում