Անժելա Սարգսյանը խուսափում է լրագրողներից

Արխիվ 12-16

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ` ՙԱնձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը՚, եւ 263-րդ` ՙՊոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը՚, հոդվածների հատկանիշներով մեղադրվող Կարեն Արայանի գործի ՙչափազանց՚ դռնփակ դատաքննությունը շարունակվում է: Դրան զուգահեռ` շարունակում է աճել հանրության առանձնահատուկ հետաքրքրության առարկա հանդիսացող` անպատասխան մնացած եւ նոր հարցերի ցանկը:
Որքան էլ մասնագիտական տեսանկյունից այդ գործը չհամարվի եւ չփորձվի ներկայացվել որպես ՙտրիվիալ ու կենցաղային՚, հազարավոր ընթերցողների հետաքրքրությունը, այնուամենայնիվ, բացատրելի է: Դատեք ինքներդ. ՙտրիվիալ ու կենցաղային՚ այդ ոչ ծանր եւ առավելագույնս 2-3 տարի ազատազրկում նախատեսող հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
Ընթերցողը հավանաբար հիշում է, որ ՙՀետաքննությունն՚ իր նախկին հրապարակումներից մեկում հարցադրել էր այդ հանգամանքի առթիվ: Պարզաբանումներ չստանալով` անմիջականորեն դիմեցինք ՀՀ ԳԴ լրատվական ծառայությանը: Պատասխանը հետեւյալն էր. ՙՄեղադրանքը պաշտպանում է Գլխավոր դատախազության դատախազը, քանի որ նախաքննությունն իրականացրել էր Քննչական գլխավոր վարչությունը…՚: Դե արի ու մեղադրի քաղաքացուն այն բանի համար, որ նրան հետաքրքրում է ՀԳՎ-ի կողմից քննված ՙտրիվիալ կենցաղային՚ գործը…
Համատարած հետաքրքրության մյուս պատճառներից քիչ կարեւոր չէ այն, որ քրեական գործն անմիջականորեն առնչվում է հանդիսատեսների շրջանում լայն ճանաչում ունեցող կինոդերասանուհու ՙկենցաղային՚ հարցերի հետ: Այսինքն, այն անձի, ով ոչ միայն սովոր է ազատ ու անկաշկանդ շփվել հասարակության հետ, այլեւ գիտակցում է, որ այդ շփումներն են հանդիսանում մասնագիտական հաջողության գրավականը: 
Մինչդեռ, լրատվամիջոցները արձանագրել են, որ դատաքննության մեկ նիստին Ա. Սարգսյանը չէր ներկայացել, իսկ հաջորդ` փետրվարի 13-ի նիստին, ՙմեկ ժամ շուտ էր ներկայացել դատարան` լրագրողների հարցերից խուսափելու համար՚: Հավանաբար, դերասանուհու դիրքորոշման հարցում այս անգամ գերիշխել էր քրեական գործով տուժողի կարգավիճակը:
Նույնը, հավանաբար, չի կարելի ասել գործով մյուս տուժողի` Ա. Սարգսյանի նախկին ամուսին Ղազար Ավետիսյանի մասին. նրան ուղարկված դատական ծանուցագիրը վերադարձվել էր, իսկ Ղ. Ավետիսյանը նիստին չէր ներկայացել: Հաջորդ դատական նիստին նրան ծանուցելու պարտավորությունը ստանձնեց Ա. Սարգսյանը: Դրա անհրաժեշտությունն, անշուշտ, կա, քանի որ դատական համակարգի ՙԴատալեքս՚ ծրագրի ՙՆիստերի ժամանակացույց՚ էջում այդ դատաքննության մասին տեղեկություններ արդեն չեն տեղադրվում: Նկատենք, որ այս գործն ամիսներ առաջ արդեն մեծագույն աղմուկ էր բարձրացրել հենց այն պատճառով, որ դրա բոլոր մանրամասները հանրության քննության առարկա էին դարձել մինչեւ դատաքննությունը սկսվելը, եւ գոնե դատական նիստերի օրն ու ժամը գաղտնի պահելու ճիգերը եւ անիմաստ են, եւ աննպատակ:
Սակայն մեր հետաքրքրության բուն առարկան Անժելա Սարգսյանի եւ նրա ՙտղամարդու՚ անցյալ եւ ներկայիս հարաբերությունները չեն: Մեզ հիմնականում հուզել եւ հուզում է մեկ հանգամանք, որը վերաբերում է ՙԿյանքի խոսք՚ աղանդավոր կազմակերպության առնչությանը այս գործին: Կրկին հիշեցնում ենք, որ մեղադրյալ Կարեն Արայանը հրապարակայնորեն հայտարարել էր, որ իրեն մեղսագրվող արարքը, այն է` համացանցում պոռնոնկարահանումներ տեղադրելը, հետապնդել էր մեկ նպատակ. խուսափել բռնաբարության մեղադրանքից: Այդ վտանգը նրան ու նրա մորը թվացել էր այնքան իրական, որ նրանք անգամ մատնանշել էին, թե որտեղից է սպառնում այդ վտանգը` ՙԿյանքի խոսքից՚: Մինչդեռ, հանրությունը առ այսօր տեղյակ չէ, թե քրեական այս գործի նյութերում որեւէ մի կերպ հիշատակվո±ւմ է այդ հանգամանքը, թե± ոչ: 
Ցավոք, այսօր էլ մենք չենք կարող այդ հարցի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տալ մեր ընթերցողին, քանի որ գործի նյութերից առայսօր պարզ չէ, թե ներգրավված վկաների թվում կա±ն այդ կազմակերպության անդամները, թե± ոչ: Հետեւաբար, պարզ չէ նաեւ, թե դատարանը կանդրադառնա± ՙԿյանքի խոսքի՚ առնչությանը քրեական այս գործին, թե± հասարակության մեջ հերթական անգամ կամրապնդվի այն համոզմունքը, որ աղանդավորական այդ կազմակերպության դեմ քրիստոնյաները խաղ չունեն…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում