Ովքեր են աղանդավորական դպրոցի գերհզոր հովանավորները

Արխիվ 12-16

ՈՎՔԵՐ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳԵՐՀԶՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

 

Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի մասին տեղեկություններ: Այդ քայքայիչ աղանդի կողմից հիմնադրված հանրակրթական դպրոցը այսօր շարունակում է իր գործունեությունը Երեւան քաղաքում, եւ այդ դպրոցը գտնվում է այն նույն շենքում, որտեղ գործում է նաեւ ՙԿյանքի խոսք՚ աղանդը: Դպրոցի տնօրեն` տիկին Խաչատրյանը, մեր կողմից հնչեցրած հիմնական հարցադրումներին ի պատասխան նշում էր, որ եթե ցանկանում ենք, որեւէ բան իմանալ իրենց դպրոցի մասին, ապա դիմենք ԿԳ նախարարությանը: 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՀԵՏՔԵՐԸ


Վերջերս, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում դիմել էր օգտատերերին ասելով, որ. ՙ2011-ի վերջին եղան լուրեր, որ որոշ հաստատություններում, խախտելով գործող օրենքը, ակտիվացել են աղանդավորները: Խնդրում եմ ձեզ անմիջապես ինձ ահազանգել ուսումնական հաստատություններում աղանդավորների հնարավոր ապօրինի գործողությունների մասին՚: Այս կապակցությամբ նշենք, որ ՙԻրավունքի-Հետաքննության՚, նախորդ համարում լույս տեսավ ՙԴպրոցը աղանդի ենթակայության տակ՚ հոդվածը, որտեղ մանրամասն նկարագրվում է ՙԿյանքի խոսք՚ աղանդի կողմից հիմնադրված ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցի մասին, սակայն զարմանալիորեն մինչ օրս ո°չ ԿԳ նախարարությունը, եւ ո°չ էլ նախարարը որեւէ կերպ չեն արձագանքել այս խնդրին: Վերը նշված հոդվածի շուրջ, օրերս, բուռն քննարկումներ եղան Facebook սոցիալական ցանցում, որտեղ մի շարք օգտատերեր խիստ քննադատության ենթարկեցին այդ դպրոցի գոյությունը, իսկ նրանցից ոմանք մատնանշում էին, որ այդ դպրոցի լիցենզիան տվել է ԿԳ նախկին դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը եւ որ դրա մասին շատ լավ տեղյակ են եղել նախարարությունում:Ավելին, օգտատերերից մեկը նշում էր նաեւ, որ այդ դպրոցի սաները այցելում են մանկատներ, շփվում իրենց հասակակիցների հետ եւ պրոպագանդում իրենց դպրոցի գործունեությունը: Բացի այդ, Լ. Մկրտչյանի նախարար եղած ժամանակ վերը նշված դպրոցի տարածքները տրամադրվել են աղանդավորների հավաքման համար:
Այնուամենայնիվ, մենք դիմեցինք ԿԳ նախարարությանը եւ այն հարցին թե. ՙՔանի± աշակերտ է սովորում եւ քանի± ուսուցիչ աշխատում, Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող ՙԿյանքի խոսք՚ դպրոցում՚ նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանը տվել է հետեւյալ պատասխանը. ՙՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի փետրվարի 22-ի N71-Ա հրամանով` 2010 թվականի փետրվարի 25-27-ը լիցենզիայի պարտադիր պահանջների եւ պայմանների պահպանման նպատակով, ստուգում է իրականացվել ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ում: Ընկերությունում սովորում էր 223 աշակերտ, որից 84-ը` տարրական հանրակրթական ծրագրով: Ընկերությունում հանրակրթական ծրագրերն իրականացնում են միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթությամբ 29 մանկավարժներ՚:
Արդյոք դպրոցում ուսումը վճարովի է, թե± ոչ, ապա ինչպիսի± ֆինանսական աղբյուրներ ունի դպրոցը հարցերին Մ. Ղազարյանը չի տվել որեւէ պատասխան:
ՀՀ սահմանադրության 8/11 հոդվածում սահմանված է, որ կրթությունը անջատ է եկեղեցուց եւ, ըստ էության, կրոնական քարոզը արգելված է հանրակրթական հաստատություններում: Ինչո±ւ է ԿԳ նախարարությունը թույլ տալիս այդ աղանդավորական կազմակերպությանը իրականացնել կրթական գործունեություն հարցին նախարարությունը նշել է. ՙՏեղեկացնում եմ, որ կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու լիցենզիաներ են տրվել ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ին, այլ ոչ թե ՙԿյանքի խոսք՚ եկեղեցուն: Համաձայն ՙԼիցենզավորման մասին՚ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերը: Տվյալ պարագայում ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ն ունի համապատասխան գրանցում ՀՀ արդարադատության նախարարությունում եւ իրավաբանական անձ է՚:
Արդյոք ուսումնասիրվե±լ են վերոհիշյալ դպրոցի ուսումնական ծրագրերը եւ ֆակուլտատիվ դասընթացները եւ, եթե այո, ապա ո±վ է այն անցկացրել, կարո±ղ ենք ծանոթանալ այդ տեղեկագրերին հարցերին ԿԳ աշխատակազմի ղեկավարը եւս չէր տվել որեւէ պատասխան, ինչով ի դեպ խախտել են ՀՀ օրենքը: Սա, հավանաբար, վկայում է մի բանի մասին, որ ինչպես ՙԿյանքի խոսք՚ հանրակրթական դպրոցը, այնպես էլ ԿԳ նախարարությունը թաքցնում են այն կարեւոր ինֆորմացիան, որը կտա հնարավորություն բացահայտելու ճշմարտությունը այդ դպրոցի կասկածելի գործունեության մասին: Սակայն, հանուն արդարության, նշենք, որ պարոն Աշոտյանը 2 տարի առաջ կարծես թե փորձում էր պայքարել այդ դպրոցի գործունեության դեմ, սակայն թվում է անբացատրելի, որ այդ դպրոցը շարունակում է իր գործունեությունը, իսկ այսօր նախարարությունը կարծես փորձում է արդարացնել դպրոցի առկայությունը եւ մի բան էլ այն առնում իր թեւերի տակ:

 

ԱՂԱՆԴԸ ՄՏՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

Առավել անբացատրելի է այդ իրավիճակը այն պարագայում, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդը բնավ էլ չի սահմանափակվում հոգեւոր խնդիրներով, այլ ակտիվորեն մասնակցում է նաեւ քաղաքական գործընթացներին: Ընդ որում, իրեն բացահայտ կերպով դրսեւորում է որպես երկրի նախագահի եւ իշխանությունների քաղաքական հակառակորդը: Մենք արդեն նշել ենք, որ ՙԿյանքի խոսք՚ աղանդի հովվապետ` Արթուր Սիմոնյանը, 2010թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած իր քարոզի ժամանակ բացահայտ հայտարարել է, որ ՙՇուտով իշխանության են գալու հավատացյալները՚: Բացի այդ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՙԿյանքի խոսքը՚ ակտիվորեն աշխատում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, իսկ ընտրություններից հետո այդ աղանդի կայքում հայտնվեցին հետեւյալ խոսքերը. ՙՄեծամասնությունը համոզված է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են... վարչապետի (այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր.- խմբ.) կողմնակիցները ցանկացած ձեւով ցանկանում են պահել իշխանությունը եւ դրա հետ կապված սկսել են ընդդիմության գործիչների եւ նրանց կողմնակիցների հետապնդումները՚: 
Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե կրոնական կազմակերպության կայքի հետ, այլ ՀՀՇ-ականների քարոզչամիջոցի:
Այսպիսով, ակնհայտ է, որ. 
ա) ՙԿյանքի խոսքը՚ բացահայտ խախտում է ՀՀ սահմանադրությունը,
բ) ապօրինաբար զբաղվում քաղաքականությամբ` նպատակ ունենալով երկրում կատարել իշխանափոխություն: 
Սակայն այսքանից հետո, չգիտես թե ինչ գերհզոր ուժի հովանավորությամբ, աղանդը ոչ միայն շարունակում է գործել այլեւ ոտնձգություններ է կատարում անգամ իրեն քննադատող մամուլի ազատության հանդեպ: Ի դեպ, ԶԼՄ-ներում հայտնվել են մի շարք ազդեցիկ մարդկանց անուններ, նշելով, որ նրանք ՙԿյանքի խոսքի՚ ստվերային հովանավորներն են: Հենց վերջերս, այս առումով շոշափվեց ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի անունը, իսկ մինչ այդ Տեր Եսայի քահանա Արթենյանը շոշափել է ՙԿյանքի խոսքի՚ եւ ՀՅԴ-ի հնարավոր առնչությունը: Գուցե եւ հենց այստեղ է թաքնված այն գաղտնիքը, թե ինչու ՙԿյանքի խոսքի՚ դպրոցը պետական լիցենզիա ստացավ հատկապես այն ժամանակ, երբ ՀՅԴ-ն էր տնօրինում կրթության ոլորտը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում