ОПЕРАЦИЯ , ИЛИ ЧТОБ НИКТО НЕ ДОГАДАЛСЯ...

Արխիվ 12-16
ՔԱՂԱՔԱԿԱՆ

ОПЕРАЦИЯ <Ы>, ИЛИ ЧТОБ НИКТО НЕ ДОГАДАЛСЯ...

Երկու օր առաջ հայաստանյան նախընտրական իրականության մեջ բավականին արտառոց մի երեւույթ տեղի ունեցավ. չորս քաղաքական ուժեր` ՙԲարգավաճ Հայաստանը՚, ի դեմս Վարդան Օսկանյանի, ՙԺառանգությունը՚` Ռուբեն Հակոբյանի, ՀԱԿ-ը` Լեւոն Զուրաբյանի, եւ ՀՅԴ-ն` Արմեն Ռուստամյանի, հանդես եկան համատեղ հռչակագրով, թե պատրաստվում են ստեղծել ՙընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբ՚:

ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ ԸՆԴԳԾՎԵՑԻՆ


Իհարկե, այն փաստը, որ ընտրությունների շեմին մի քանի քաղաքական ուժեր հանդես են գալիս ինչ-որ ֆորմատով համագործակցելու մասին, Հայաստանում նորություն չես համարի. համագործակցության նման դրվագներ նկատվել են սկսած դեռ անկախ Հայաստանի առաջին ընտրություններից, վերջացրած վերջինով: Չէ°, արտառոցը համագործակցության բուն փաստը չէ, այլ այն, թե ովքեր են այստեղ իրար կողքի կանգնել: Վարդան Օսկանյանին այս վերջին տարիներին ՀԱԿ-ը վերագրել է բազում մեղքերի, այդ թվում` 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն ունենալու մեջ:

 

Նույն կերպ ամեն տեսակ ՙմահացու մեղքերի՚ մեջ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին եւս ոչ միայն մեղադրել է ժամանակի ընթացքում, այլ մինչ օրս էլ մեղադրում է: Համենայնդեպս, նույն ՀԱԿ-ի կողմից վերահսկվող լրատվամիջոցներում գրեթե ամենուր կարելի է տեսնել հրապարակումներ, որտեղ ԲՀԿ-ն մեղադրվում է ամենատարբեր տեսքով ընտրակաշառքներ բաժանելու մեջ` արբանյակային ալեհավաքներից սկսած, պարարտանյութերով ու փողով վերջացրած: Այսինքն` ե°ւ անձնական, ե°ւ գաղափարախոսական առումով այստեղ կան էական հակասություններ, եւ պետք է գտնել տրամաբանական այն կետը, որի վրա հիմնվելով` այն մի ուժը (ՀԱԿ-ը), գնում է ընտրակեղծիքների դեմ պայքարելու հարցում համագործակցելու մյուսի հետ (ԲՀԿ-ի), որին մեղադրում է հենց ընտրակաշառք բաժանելու ու նրա ցուցակի երկրորդ դեմքին էլ` ՙավազակապետության՚ կարկառուն ներկայացուցիչ լինելու մեջ: Հաջորդ հակասությունը. հենց այս օրերին ՙԺառանգության՚ տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում`նախկին կարկառուն դաշնակ Ռուբեն Հակոբյանը, առանց դեսուդեն ընկնելու, ՀԱԿ-ին մեղադրեցին իշխանությունների հետ համագործակցելու, ՙծախվելու՚ մեջ: Ժառանգականները կարծես թե չեն էլ մտածում այդ մեղադրանքներից հրաժարվել, սակայն (պատկերացրեք աբսուրդը) գնում ու համագործակցում են ՙծախվածի՚ հետ: Իրենց հերթին` ինչպես ժառանգականները, այնպես էլ նրանց կցորդ դարձած ՙՆոր դեմոկրատները՚ մեկ անգամ չէ, որ մեղադրվել են դրսից ֆինանսավորվելու մեջ, ինչը հակասում է ՙԿուսակցությունների մասին՚ օրենքին եւ ընտրական օրենսգրքին: Համենայնդեպս, կարելի է տեսնել, թե մասնավորապես ՙՆոր դեմոկրատները՚ իրենց ստեղծումից ի վեր ինչ բավականին շքեղ կուսակցական կյանքով են ապրում: Դա` այն դեպքում, երբ նրանց կազմում չկան ո°չ խոշոր գործարարներ, ո°չ էլ բացահայտորեն տեսանելի են ֆինանսավորման աղբյուրները: Դե, գնա ու այդ շքեղ կյանքը մի կապիր դրսի ֆինանսավորման հետ: Իսկ ընտրությունների ժամանակ դրսից ֆինանսավորվելը ոչ այլ ինչ է, քան խոշորագույն ընտրակեղծիք:
Ընդ որում, նույնն էլ կարելի է ասել ՀՅԴ-ի մասին, զուգահեռաբար հիշելով այն խորը հակասությունը, որ կա վերջինիս ու ՀԱԿ-ի միջեւ, որը քանիցս արտահայտվել է` սկսած 1994-ից ՀՅԴ-ին քաղաքական ռեպրեսիաների ենթարկելուց, վերջացրած միմյանց բազում անգամներ դավաճան հռչակելով:
Հակասությունների այն ցանկը, որն առկա է հիշատակված քաղաքական ուժերի մեջ, դեռ երկար կարելի է թվարկել: Ընդ որում, այդ հակասությունների շատ դրվագներ ուղղակիորեն առնչվում են այս կամ այն բացահայտ ընտրակեղծիքների հետ: Ուրեմն ո±րն է այն կետը, որի վրա հիմնվելով` այս իրարամերժ ուժերն այսպես միանգամից սկսեցին կուրծք ծեծել, թե միասնաբար կռիվ են տալու ընտրակեղծիքների դեմ:
Մեկ դրվագ, որտեղ տվյալ ուժերը ու նրանց ներկայացրած գործիչները դառնում են սիամական երկվորյակներ, այնուամենայնիվ, կարծես թե տեսանելի է: Նրանք բոլորն էլ, մեղմ ասած, արեւմտամետ կողմնորոշում ունեցող գործչի համարում ունեն: Ասենք, նրանց ներկայացրած ուժերը եւս: Չնայած մի փոքր տարօրինակություն կա ԲՀԿ-ի պարագայում: Վերջինիս ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, ունի դեպի ԱՊՀ, մասնավորապես` դեպի Ռուսաստան եւ Բելառուս տանող բավականին ուշագրավ կապեր: Իհարկե, առհասարակ ՙտարօրինակ՚ էր, որ այս կուսակցության ցուցակում տեղ գտավ  ոտքից գլուխ ՙmade in USA՚ մակնիշով Օսկանյանը: Բայց հենց մտավ, այդ պահից արդեն ԲՀԿ-ի բացարձակ ռուսամետի համարումը պետք է որ նկատելիորեն տեղաշարժվի դեպի Արեւմուտք: Հակառակ դեպքում` Օսկանյանի այդ անսպասելի հայտնության բացատրությունը հենց կուսակցությունը պետք է հնչեցներ:
Ինչեւէ, ստորագրողները բացահայտ արեւմտամետներ են: Նկատենք նաեւ, որ այդ հանդիպմանը ներկա չէին այնպիսի ուժեր, որոնց հանդիպման մասնակիցները հաստատ ընտրակեղծարարության մեջ մեղադրելու հիմքեր չունեն: Խոսքը կոմունիստների, Դեմկուսի մասին է, եթե նույնիսկ ՙՄիավորված հայերին՚ էլ մի կողմ թողնենք: Ի±նչ է, հարգարժան արեւմտամետները կարծում են, թե, ասենք, կոմունիստներն արդար ընտրությունների կողմնակից չե±ն, թե± պարզապես այն աստիճան են խղճուկ համարում հիշյալ ուժերին, որ հարկ չեն համարում անգամ ընտրակեղծիքների դեմ պայքարում նրանց ներգրավել:
Նկատենք, որ ՙթարսի պես՚ ՙընտրակեղծիքների դեմ պայքարի՚ չեն հրավիրել այն ուժերին, որոնք ընդգծված ռուսամետ կողմնորոշում ունեն:
Մի խոսքով, չգիտենք` ուրիշ ինչ նպատակներ են հետապնդում այդ շտաբով, բայց, որ այն իր մեջ պարունակում է աշխարհաքաղաքական լուրջ տարր` անհերքելի է: Բայց արդյո±ք այստեղ էականը հենց այդ աշխարհաքաղաքական բաժանվածությունն է. փորձենք դա հասկանալ:

ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄ ՍԻՐԻԱ-ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ

Անշուշտ, ներկայումս մեր տարածաշրջանի ու դրա շրջապատի հիմնական աշխարհաքաղաքական բախումները գնում-հասնում են Սիրիա-Իրանի խնդրին: Վերջին մեկ-երկու շաբաթում մի տեսակ հարաբերական անդորր է տիրում այստեղ: Բայց նաեւ նկատելի է, որ ներքուստ գործընթացները եռում են, ինչը, թերեւս, մի օր պետք է որ հանգեցնի պայթյունի: Ի±նչ տեսքով.  դա արդեն կախված է նրանից, թե պայթյունի պահին ուժերի ինչպիսի փոխդասավորություն կլինի: Եվ այս վերջին ժամանակահատվածում էլ բացահայտորեն նկատվում է, որ հիմնական խաղացողները` ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը եւ դրանցից մեկ քայլ ներքեւ ընկած օղակները փորձում են հնարավորինս ընդլայնել իրենց պետություն-դաշնակիցների քանակը, ու առաջին հերթին իրենց կողմ ներգրավել նրանց, ովքեր տարածաշրջանում ունեն ռազմավարական դիրք: Ուժերի համախմբման նման ձգտումների օրինակ կարելի է համարել մեկ շաբաթ առաջ Թուրքիայում տեղի ունեցած ՙՍիրիայի բարեկամներ՚ անվանումով համաժողովը, որի ընթացքում նկատվեց ոչ միայն ՙՍիրիայի բարեկամ՚ պետությունների թվաքանակի աճ (այդ թվում` Ադրբեջանի հաշվին), այլ նաեւ բացահայտորեն հայտարարվեց սիրիական ընդդիմության ֆինանսավորումը կրկնապատկելու մասին: Մի տեսակ զավեշտի էր նմանվում. մի կողմից Բաշար Ասադին հոդորում էին, թե պետք է բանակցություններ սկսի եւ խաղաղ ճանապարհով հարցերը լուծի ընդդիմադիրների հետ, մյուս կողմից էլ, այսպես կոչված, Սիրիայի ազգային խորհրդին պաշտոնապես ճանաչեցին ոչ միայն որպես Սիրիայի ընդդիմադիր խմբերի, այլ բոլոր սիրիացիների ներկայացուցիչ: Ընդ որում, այդ կառույցի առանցքային դերակատարումներից մեկը ՙՄուսուլման եղբայրներ՚ ծայրահեղ իսլամիստական շարժումն է, որը սերտ հարաբերություններ ունի այնպիսի տարբեր իսլամիստական այլ կառույցների հետ, որոնց նույն ԱՄՆ-ն է հռչակել ահաբեկչական:
Դրան զուգահեռ` անցած ամսվա վերջին օրերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավանության է արժանացրել հերթական պատժամիջոցների փաթեթը: Այս անգամ դրանք ուղղված են այն երկրներին, որոնք Իրանից նավթ են գնում ու չեն ցանկանում միանալ իրանական նավթի նկատմամբ էմբարգոյին: Խոսքը, մասնավորապես` Չինաստանի, Հնդկաստանի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Հարավային Կորեայի, Թուրքիայի եւ այլ երկրների մասին է, որոնց Օբաման սպառնում է մինչեւ հունիսի վերջերը իրանական նավթից չհրաժարվելու դեպքում` ՙանջատել ԱՄՆ-ի ֆինանսական համակարգից՚: Դրանից հետո արդեն պատահական չէր, որ Թուրքիան հայտարարեց, թե մասամբ պատրաստվում է հրաժարվել իրանական նավթից:
Ռուսաստանն էլ, իր հերթին, անցած կիրակի  դեպի սիրիական ափերը ուղղեց Սեւծովյան նավատորմի ՙՍմերտելնիյ՚ նավը, որը, ըստ նախատեսվածի, կհասնի մինչեւ սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում է ռուսական ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման բազան:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

Մի խոսքով, ակնհայտորեն ընթանում է ուժերի վերախմբավորման գործընթաց որը չի շրջանցում Հայաստանին եւս: Համենայնդեպս, այլ բան հնարավոր էլ չէր, հաշվի առնելով, թե իրանական պատմության մեջ ինչ էական աշխարհագրական դիրք ունի մեր երկիրը: Վերջին ժամանակներս ռուսական լրատվական աղբյուրները նշում են այն բոլոր ամերիկյան ռազմաբազաները, որոնք գտնվում են տարածաշրջանում: Դրանք ուղիղ գծով միացնելով` ստանում են, որ Իրանը երեք կողմից` արեւելքից, արեւմուտքից եւ հարավից, շրջապատված են ամերիկյան ռազմաբազաներով: Միակ ուղին Հարավային Կովկասն է, ավելի ճիշտ` Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ ահա այս վերջին շաբաթվա ընթացքում այդ առումով բավական հետաքրքիր զարգացումներ սկսեցին նկատվել: Նախ հրապարակային դաշտ դուրս լողաց այն տեղեկատվական արտահոսքը, թե Իսրայելը հնարավորություն կստանա Իրանին հարվածելու ժամանակ օգտվել Ադրբեջանի տարածքից ու, մասնավորապես` սահմանամերձ հատվածների մի շարք օդանավակայաններից: Իհարկե, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չհապաղեցին հերքել այդ լուրերը: Բայց հաշվի առնելով Ադրբեջանի ու Իսրայելի բավականին սերտ կապերը, որը արտահայտվում է մի կողմից` նավթային, մյուս կողմից` զենքի խոշոր գործարքների տեսքով, ապա Ադրբեջանի հարցում Իրանը պետք է որ լուրջ մտավախություններ ունենա: Միգուցե պարսիկների հույսը Ղարաբաղի միջոցով Ադրբեջանի գործողությունները կաշկանդելն է: Առավել եւս, որ Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր օդանավակայանը, որն անհրաժեշտության դեպքում ադրբեջանական օդանավակայաններից Իրանին հարվածելու հարցում կարող է լուրջ զսպող դերակատարություն ունենալ: Հետեւաբար եւ այս հարցում Հայաստանի դերը մնում է ընդգծված:

ՀՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌԸ

Եվ այս ամենի համատեքստում վերջին շաբաթվա ընթացքում կարելի է նկատել, որ Հայաստանի համար ռուս-ամերիկյան պայքարը շեշտակիորեն սրվել է: Մի կողմից` Լավրովի այցն էր: Մյուս կողմից` դրան նախորդող տեւական ժամանակահատված Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում անցկացվում էին ամենատարբեր  զորավարժություններ, ինչը աննախադեպ էր: Ընդ որում,  կան որոշ տվյալներ, որ Լավրովը Հայաստան կատարած այս վերջին այցելության ընթացքում ոչ միայն քննարկել է ՙհայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա պատմությունը՚, այլ նաեւ փորձել է հստակեցնել մեր երկրի վերջնական դիրքորոշումը  այս բոլոր անցուդարձերի հետ կապված: Եվ վերջապես, թե ինչքանով է ռուսական բազան պատրաստ իրադարձությունների ծայրահեղ զարգացումներին:
Նույն օրը, երբ Լավրովը եկավ Հայաստան, բավական ուշագրավ հրապարակային ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանում  ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Առիթը նույնն էր` հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակը: Սակայն ամերիկյան դեսպանն էլ, իր հերթին, մի կողմ թողած  այս 20 տարում հայ-ամերիկյան շփումների լավն ու վատը, իր ելույթը հիմնականում կառուցեց առաջիկա ընտրությունների շուրջ: Ընդ որում, հնչեցրեց մի շարք ուշագրավ մտքեր: Իհարկե, նախ երկար-բարակ խոսում էր ժողովրդավարությունից, արեւմտյան արժեհամակարգից, մոռանալով սակայն, թե այդ նույն ՙժողովրդավարության խաթեր՚ ու ամերիկյան օրհնությամբ ինչպես, օրինակ` լիբիացիներն իրենց իսկ ձեռքով սեփական ծաղկուն տունը հիմքից քանդեցին: Դե, պարզ է, ՙդեմոկրատական նման երջանկության՚ Հայաստանը չի տենչում: Ուստիեւ, դեսպանն անցավ բացատրելուն, թե սոցիոլոգներն այն կարծիքին են, որ Հայաստանի բնակչության պատկառելի մեծամասնությունը չի հավատում արդար ընտրություններին: Պարոն Հեֆերնն իր լուծումները սկսեց առաջարկել ընտրակեղծարարության դեմ պայքարելու հարցում. ՙՊետք է ստեղծել ինստիտուցիոնալ ցանցեր եւ դաշինքներ` ձայները լսելի դարձնելու համար, մշակել եւ գործարկել կեղծիքները կանխելուն եւ կառավարության հաշվետվողականությունն ապահովելուն ուղղված մեխանիզմներ, որոնք համարվում են ժողովրդավարություն կառուցելու քարերն ու շաղախը: Նրանք, ովքեր ցանկանում են կառուցել ժողովրդավարություն, չեն կարող սահմանափակվել միայն հայտարարություններով՚:
Լավ է ասված, իսկական հանձնարարականի պես:
Պատահականությո±ւն էր, որ մեր տեղական ՙնարնջագույն դեմոկրատները՚, ովքեր մինչ այդ պարզապես իրար կոկորդ էին կրծում, դեսպանի այդ ՙգերիմաստ՚ մտքերից հետո միանգամից մի կողմ թողեցին իրենց խորը հակասություններն ու ստեղծեցին մի այնպիսի ՙկատարյալ ինստիտուցիոնալ դաշինք՚, ինչպիսին է ընտրակեղծիքների դեմ պայքարելու շտաբը: Դե, հասկանալի է, որ նման բաներ են ստեղծում ամերիկյան դեսպանի հայտարարությունից եւ ԼՏՊ-ին հանդիպելուց անմիջապես հետո:
Մնացածի մասին կարելի է խոսել ենթադրությունների լեզվով: ՙԴեմոկրատական՚ ի±նչ քարոզներ կհնչեցնի Հայաստանում ԱՄՆ դեսպանը ընտրությունների հաջորդ օրը: Կարծում ենք, որ եթե այդ պահին նա Հայաստանը համարի Ամերիկայի հավատարիմ դաշնակիցը, ապա, իհարկե, մի վայրկյանում կպարզվի, որ մեր ընտրություններն անցել են դեմոկրատիայի տառին եւ ոգուն խստիվ համապատասխան: Եթե պարզվի, որ մեր երկիրը նախընտրել է ռուսների հետ պահել հարաբերությունների գործող մակարդակը, ապա էլ կարո±ղ է խոսք լինել հայաստանյան դեմոկրատական ընտրությունների մասին: Եվ, իհարկե, ամենայն հավանականությամբ, այս դեպքում պարոն դեսպանը գործի կդնի վերոհիշյալ չորս կուսակցությունների ՙինստիտուցիոնալ ցանցը եւ դաշինքը՚: Եվ հաստատ դրանից հետո նոր մարտի 1-երի պակաս չենք զգա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում