Ստամբուլյան կոնվենցիան ունի էական հակասություններ ՀՀ սահմանադրության հետ. Վահե Գրիգորյան

Իրավական

Քաղաքական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկող ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում տեղ է գտնելու Ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիայի վավերացման հարցը: Իհարկե, մինչ այդ խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է նախ Սահմանադրական դատարանում տեղավորել ցանկալի ՍԴ անդամների, որոնք էլ Ստամբուլյան կոնվենցիան «հալած յուղի» տեղ «կսղացնեն» ՀՀ Սահմանադրության վրայով: Այդուհանդերձ, ովքեր էլ լինեն ՍԴ նոր անդամները, արդյոք կկարողանան Ստամբուլյան կոնվենցիան ներկայացնել` իբրեւ սահմանադրական, «Իրավունքը» հետաքրքրվեց Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ:

– Այստեղ մենք բախվում ենք լուրջ խնդրի: Սա արդեն արժեհամակարգերի եւ գաղափարների կռիվ է եւ, ցավոք, ականատես ենք լինում, որ քաղաքականության մեջ որոշ իրավաբանների կողմից մասնագիտական որակները դրվում են մի կողմ: Դեռեւս նախորդ տարի ուսումնասիրել եմ ամբողջ Ստամբուլյան կոնվենցիան, եւ եթե զուտ իրավաբանության տեսանկյունից նայենք, այն ունի էական հակասություններ ՀՀ Սահմանադրության հետ: Ի վերջո, ՀՀ Սահմանադրության մեջ արձանագրված է, որ այն ընդունված է հայ ժողովրդի կողմից, հետեւաբար ՀՀ Սահմանադրությունը պետք է ծառայի ի շահ եւ բացառապես հայ ժողովրդի: Ցանկացած երեւույթ, ցանկացած իրավական ակտ եւ դրա փաստացի հետեւանքները, որոնք կարող են վրա հասնել դրա ընդունման արդյունքում, եթե վնասելու են հայ ժողովրդի հավաքական եւ հիմնական ներկայացուցչական շահը, ապա այդ դեպքում դրանք դառնում են հակասահմանադրական: Եվ վերջապես` մեր ազգային ինքնությունը դեմ է ցանկացած այլասերման: Մինչդեռ Ստամբուլյան կոնվենցիան պնդում է, որ այն ավանդույթները, որոնք կարող են նպաստել խտրականությանը, պետք է արմատախիլ արվեն: Էլ չեմ անդրադառնում մանրամասն իրավական վերլուծություններին, որովհետեւ այդ կոնվենցիայի միայն նշված մասն արդեն բավական է արձանագրելու համար, որ` այո, Ստամբուլյան կոնվենցիան էական հակասություն ունի ՀՀ Սահմանադրության հետ: Սակայն, թե ինչ որոշում կընդունվի Սահմանադրական դատարանի կողմից, կանխատեսել չեմ կարող:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում