Երբ գալիս է սեպտեմբերը

Շոու բիզնես

Շնորհավորում ենք աշակերտներին եւ ուսուցիչներին Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ցանկանում, որ դպրոցը վերադառնա իր առօրյա կյանքին: Հայացք նետելով անցյալ` մենք բոլորս քաղցր հիշողություններ ունենք այդ տարիների հետ կապված:

Իրենց հիշողություններով այսօր մեզ հետ կիսվում են.

ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ- երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

– Ձեր առաջին հիշողություններն ու տպավորություններն այդ օրվա հետ կապված ինչպիսի՞ն են:

– Շնորհակալ եմ հարցի ու ինձ մտովի կյանքիս ամենահետաքրքիր տարիներ վերադարձնելու համար: Ճիշտն ասած, սեպտեմբերին սպասումս կարեւորվում էր նրանով, որ ես նորից կհագնեմ դպրոցական հանդերձանքը, որն այն ժամանակ բոլորի համար նույնն էր, շատ կցանկանայի, որ այդ ավանդույթը նորից ներդրվեր մեր դպրոցներում եւ համալսարաններում: Իսկ այս պահին` ինձ համար սեպտեմբերի սկիզբը ասոցացվում է իմ երեխաների նոր ուսումնական տարվա` նրանց ժպիտով, նրանց ոգեւորությամբ եւ էմոցիաներով:

ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆ –դերասանուհի

ԾՆՈՂՆԵՐ, ՇԱՏ ՄԱՐԴԻԿ, ՎԱՌ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Ձեր առաջին հիշողություններն ու տպավորություններն այդ օրվա հետ կապված ինչպիսի՞ն են:

– Սեպտեմբերի 1-ի հետ կապված շատ վառ են իմ հիշողությունները: Այն լավ ժամանակներն էին, երբ դպրոցական համազգեստից սկսած ամեն ինչ կարգավորված էր դպրոցում: Ավանդույթներ կային, որոնք պահպանվում էին: Օրինակ` տասներորդցիների հանդիպումը առաջին դասարանցիների հետ: Լավ եմ հիշում ծաղկեփնջով առաջին ուսուցչի հետ հանդիպումը. ծնողներ, շատ մարդիկ, վառ տպավորություններ…Այդ օրը միշտ աչքիս առջեւ է:

ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ

Այսօր ժամանակները փոխվել են դպրոցական համազգեստի առումով, երեւի հիմա ավելի ճիշտ է ազատ հագուստի տարբերակը: Ցավում եմ, որ հիմա իմ որդին առաջին դասարան պետք է գնա վախերի մեջ: Այնպես չի, որ այն, ինչ-որ լսում ենք, միանշանակ ենք ընդունում, որովհետեւ հիմա տեղեկատվության դաշտում չգիտեմ որն է ճիշտ տեղեկատվություն, որը` սուտ: Իրականում ամեն ինչ շատ խառնված է: Հոգեբանորեն շատ ճնշված եմ: Ու էլի ծնողներ կան, որոնց հետ զրուցում եմ, նրանք էլ են ճնշված:

ԴԵՄ ԵՄ ԴԻՄԱԿՈՎ ԴՊՐՈՑ ԳՆԱԼՈՒՆ

– Այս պայմաններում կհամաձայնե՞ք Ձեր երեխային ուղարկել դպրոց:

– Որոշում չեմ կարողանում կայացնել, որովհետեւ դեռ մտածում եմ, որ ինչ- որ լուծումներ կլինեն: Դիմակով գնալուն դեմ եմ, որովհետեւ չեմ պատկերացնում 6 տարեկան երեխաներն ինչպես դիմակով կնստեն դասերին: Այն տեղեկատվական դաշտը, որ սոցցանցերում կա, դրանք էլ են աշխատում, որպեսզի մարդկանց խուճապի մատնեն: Չգիտեմ` իրականություն է ուսուցիչների այդ համազգեստը, որ նույնիսկ դրանց շուրջ արդեն կոմեդիա կա, որ բժշկի նման հագնված ուսուցչուհին մտնում է. "Բարեւ Ձեզ, բժի՛շկ: Ես բժիշկը չեմ, ձեր ուսուցիչն եմ": Հիմա ես չգիտեմ այդպե՞ս է: Ես հիմա համոզված եմ, որ նույնիսկ տղայիս մանկապարտեզ գնալու առաջին ծանոթությունը դաստիարակի հետ շատ կարեւոր դեր ունեցավ, թե հետագայում նա ինչպես կհաճախի մանկապարտեզ: Հիմա եթե այդպիսի վախենալու հագուստներով ու դիմակներով պետք է լինեն, չեմ կարծում, որ այդ ամեն ինչը նպաստի նրան, որ երեխաները ցանկանան դպրոց գնալ:

ԲԱԽՎԵԼ ԵՆՔ ՏԽՈՒՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

– Որքան էլ ծնողների ուզենալ-չուզենալը լինի, կարծում եմ, որ բախվելու ենք ինչ-որ իրականության, որ մինչեւ չգա այդ օրը, մենք չենք հասկանալու, թե ինչ է տեղի ունենալու: Ես երբեք նախօրոք չեմ ենթադրում, որովհետեւ իմ պատկերացումները կարող են շատ հեռու լինել իրականությունից, ինչպես բոլորինս: Վախեր, բնականաբար, կան:

Նունե Զաքարյան

https://iravunk.com/sim/?p=130958&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան