Երկրում տնտեսական և քաղաքական վերելք ապահովելը հնարավոր չէ առանց կրթական խորը բարեփոխումների. Վարչապետ

Հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած վիճակն այսօր հնարավորություն չի ընձեռում այս հիշարժան օրն այցելել դպրոց։ Ցավալիորեն, առաջին դասարանցիները ևս ստիպված են սեպտեմբերի 1-ն անցկացնել առանց ուսումնական հաստատություն մուտք գործելու։

 Այնուհանդերձ, վերլուծելով համավարակի զարգացման ընթացքը, որոշում ենք կայացրել ընդամենը մի քանի օր անց բացել դպրոցները և հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ապահովել ուսումնառության գործընթացը։

Միաժամանակ, ուրախ եմ, որ սեպտեմբերի 1-ից մասամբ իրենց գործունեությունն են սկսում բուհերը և առաջին կուրսեցիները մուտք են գործում կյանքի նոր փուլ՝ լրացնելու ու հարստացնելու կոնկրետ մասնագիտական գիտելիքները։

Միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մանկավարժներին՝ նախորդ ուսումնական տարում հեռավար կրթության գործիքներին տիրապետելու և բարձր մակարդակով իրականացնելու համար։

Սիրելի աշակերտներ և ուսանողներ,

ինչպես վերը նշեցի, համավարակով պայմանավորված, այս ուսումնական տարում պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կանխելով դպրոցների՝ վարակի տարածման օջախ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա բնականոն ճանապարհով իրականացնել ուսումնական գործընթացը։ Վստահ եմ, որ հետևողական քայլերի արդյունքում միասին կհաղթահարենք նաև այս դժվարությունը։

Գիտելիքի և դպրության օրը սկսում է մեզնից յուրաքանչյուրի ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելության իրականացում: Եվ ես այս կապակցությամբ ուզում եմ հանրապետության բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին ևս մեկ անգամ շնորհավորել այս տոնական օրվա կապակցությամբ։

 Հայաստանի կառավարությունը բազմիցս խոսել է գիտելիքահենք տնտեսություն ունենալու և կրթության որակը մի նոր մակարդակի հասցնելու հրամայականի մասին։ Մեր առաջնահերթությունների մեջ կրթական համակարգի զարգացումն իր անփոփոխ տեղն ունի, ու հավատացած ենք, որ երկրում տնտեսական և քաղաքական վերելք ապահովելը հնարավոր չէ առանց կրթական խորը բարեփոխումների, իսկ այդ բարեփոխումներն էլ հնարավոր չեն առանց հանրային մասնակցության։ Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք կտրուկ զարկ տալ տնտեսությանը, աշխատաշուկայի համար համահունչ և մրցունակ կադրեր պատրաստել ու բարելավել կյանքի որակը։ Մեզ համար էական մարտահրավեր է կրթական հաստատություններն աշխատաշուկային կապելու խնդիրը, և այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ ունենք։ Մեր հանրության համար ուսուցիչը, գիտնականը, պետք է հանդիսանան ոգեշնչման աղբյուր, իրենց թաղամասում, գյուղում, քաղաքում լինեն նորարարություններ բերող առաջամարտիկներ։ Համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել մեր երազանքների կրթությունն ունենալուն. մի բան, որն իր հերթին հնարավորություն կտա հասնել Հայաստանի Հանրապետության հռչակած ռազմավարական նպատակներին։

Հարգելի աշակերտներ և ուսանողներ,

ցանկացած կրթական հաստատության դռներից ներս մենք պիտի սովորենք նոր գիտելիքների արդյունքում փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը, փոխել մեր գյուղը, փոխել մեր կենցաղը՝ դեպի ավելի լավն ու առավել նորարարականը։ Սա է բոլորիս առաքելությունը, որի իրականացման ճանապարհին միասնական կերպով պետք է հաղթահարենք բոլոր մարտարհրավերներն ու շարժվենք առաջ։ Սիրելիներս, վստահ քայլեք կյանքի նոր ճանապարհով՝ ի նպաստ ձեզ, ձեր ծնողների, մեր ժողովրդի և պետության առաջընթացի»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում