Պռոշյանի գինու-կոնյակի գործարանում հրդեհի հետևանքով 2 մարդ մահացել է, 4-ը տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն
Իրավական
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:
https://iravunk.com/sim/?p=130869&l=am/