«Մեզ համար մեկ ժամով բացվեցին դռները». Սիրուշոն Լեհաստանի թագավորական պալատի թանգարան է այցելել` հայկական գորգերը նկարահանելու համար
Շոու բիզնես
Երգչուհի Սիրուշոն Լեհաստանում է, որտեղ օրեր առաջ մասնակցել է միջազգային փառատոնի: Նա տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում, որտեղ երևում է թե ինչպես է լեհ երգչուհու հետ միասին երգում իր «Արմատ» ձայնասկավառակից «Հուհ-հահ» երգը:
Սիրուշոն նաև լուսանկարներ է տեղադրել և հայտնել, որ մեկնել է Վարշավա երկու օրով, քանի որ հանդիպումներ ունի և հարցազրույցներ պետք է տա:
Երգչուհին նաև լուսանկար է հրապարակել Վարշավայի թագավորական պալատի թանգարանից և մակագրել է. «Այս օրերին այն փակ է, բայց մեզ համար մեկ ժամով բացվեցին դռները, որպեսզի կարողանանք նկարահանել այստեղ ներկայացված հայկական գորգերը»:
Սկզնաղբյուր` https://www.tert.am/life/am/news/2020/08/31/sirusho/67527
https://iravunk.com/sim/?p=130860&l=am/