Դերասանուհի Լիլիթ Հարոյանի ամուսինը Բելառուսից է, Չինաստանում IT ընկերություն ունի. զույգի հարսանեկան ֆոտոշարքն ու սիրո խենթ պատմությունը
Շոու բիզնես
դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է: Հաղորդավարուհու ամուսնության մասին մարդիկ իմացան Ֆեյսբուքում կարգավիճակի փոփոխությունից, սակայն Լիլիթը մինչև այս պահը չէր բացահայտել, թե ով է իր ընտրյալը: Լիլիթն ամուսնացել է Բալիում: Ընտրյալը՝ Ալեքը, Բելառուսից է:
Լիլիթն ու Ալեքը հարսանիք չեն արել պանդեմիայիով պայմանավորված իրավիճակի պատճառով, ուստի՝ ֆոտոշարքը հարսանեկան էր: Լիլիթը հարսի 2 զգեստ ընտրեց, առաջինն իր ցանկությամբ, երկրորդը՝ Ալեքի: Զույգը նապխատեսում է հարսանիք ունենալ 2021 թվականին՝ Բալիում, որտեղ սկսվել է նրանց սիրո պատմությունը:
Լիլիթը ոգևորությամբ պատմեց, որ գտել է իր երազանքների տղամարդուն: Իրենց սիրո պատմությունը հաղորդավարուհին բնորոշում է խենթ: Առհասարակ, իրենց համարում է շատ ակտիվ խենթ զույգ, սիրում են շրջագայել, պարել:
Ալեքը Բելառուսից է, 15 տարի է՝ գործի բերմամբ ապրում է Չինաստանում, որտեղ, Լիլիթի խոսքով, ունի իր IT ընկերությունը: Մասնագիտությամբ ծրագրավորող է:
«Միշտ երազել եմ, որ ամուսնուս գործը լինի համակարգչով, այսինքն` հեռակա, որպեսզի կարողանանք մշտապես ճանապարհորդել: Նրա հոբբին սպորտն ու լեզուներն են: Ինձ համար միշտ կարևոր է եղել, որ տղամարդն առողջ ապրելակերպ վարի, ինչպես ես,- ոգևորությամբ ասաց Լիլիթն ու հավելեց, որ մտադիր են շատ ճամփորդել, բնակության հստակ վայր չեն ֆիքսել,- մենք սիրում ենք արև, տաք եղանակ, մտադիր ենք ձմեռել Բալիում, որը մեզ համար արդեն տուն է դարձել: Անչափ սիրում ենք Հայաստանը, տարվա մեջ մի որոշ ժամանակ կլինենք Հայաստանում: Հետագայում գուցե մեկնենք ԱՄՆ: Աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ծրագրելն այս պահին այնքան էլ ճիշտ չէ, ուստի՝ այս տարի կլինենք Հայաստանում»:
https://iravunk.com/sim/?p=130853&l=am/