«Տաղարան» համույթն առաջիկա համերգին կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ
Արխիվ 16-20Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 20-ին ՝ ժամը 19:00-ին ելույթ կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը: Ինչպես հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից, համերգային ծրագրում ընդգրկված են հայ ժամանակակից կոմպոզիտորներ Վարդ Մանուկյանի, Դավիթ Սաքոյանի, Ռուբեն Սարգսյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Արշակ Իկիլիկյանի ստեղծագործությունները:
Երեկոյին ելույթ կունենան Հասմիկ Ասատրյանը (սոպրանո), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն) եւ Հայկուշ Հակոբյանը (ֆլեյտա):
Հավելենք միայն, որ համերգի մուտքն ազատ է:
Ազա Ղասաբյան

