Թուրքիայում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են հայկական խաչքարեր
Արխիվ 16-20Ermenihaber հաղորդմամբ Թուրքիայի Թեքիրդաղ (Ռոդոստոյ) նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական խաչքարներ են հայտնաբերվել:
Համաձայն տեղեկատվության, հայտնաբերվել է 8 խաչքար: Մալքարայի շրջկենտրոնի ղեկավարի օգնական Ահմեդ Նազիֆ Բալջըն հայտնել է, որ հայտնաբերված խաչքարների վրա առկա են հայատառ գրություններ:
-Գուցե այս գերեզմանաքարերից շատ կան, չենք կարող իմանալ: Շրջանում աշխատանքները շարունակվում են: Մինչ ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտը՝ հայտնաբերված բոլոր խաչքարները կհանձնվեն Մշակույթի պալատին,- նշել է Բալջըն:
Ազա Ղասաբյան

