«Ձեր յութուբը մնաց անտեր». Սեյրան Սարոյանը` Սյունիքի մարզպետի պաշտոնանկության մասին
Արխիվ 16-20Լրագրողներն այսօր ՀՀԿ-ի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին` ինչո՞ւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց: «Առողջություն չունի, կերաք կյանքը: Ձեր յութուբը մնաց անտեր: Ձեր կռռալուց հանեցին»,- իրեն բնորոշ անմիջականությամբ ասաց պատգամավորը:
«Իրավունք»-ի դիտարկմանը, թե վարչապետը չի ցանկանում աշխատել հանրության համար անընդունելի դեմքերի հետ, Սեյրան Սարոյանն ասաց. «Վարչապետ մարդ է, ինչ ուզի, կանի: Դու էլ բան ասեցիր»:
Մեր մյուս հարցին` ո՞վ է նոր մարզպետը, ի՞նչ սպասելիքներ ունի, Սեյրան Սարոյանն ասաց. «Ես հո Նոստրադամուսը չեմ: Ես ինչ իմանամ: Էդ արդեն Սամվել Ալեքսանյանը կիմանա»:
Սոնա Դավթյան

