Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ միաբանական հավաք՝ Ս․ Աստվածածին վանքի մեջ

Արխիվ 16-20

Ուրբաթ, 28 Օգոստոս 2020-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ տեղի ունեցաւ միաբանական հաւաք, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ մասնակցութեամբ 22 վանաբնակ միաբաններուն: Յայտնենք, որ շուրջ երկու ամիսներ առաջ միաբանական համագումար տեղի պիտի ունենար Անթիլիասի Մայրավանքին մէջ, սակայն ստեղծուած անբնական պայմաններու հետեւանքով յետաձգուեցաւ:

Ողջունելով միաբան հայրերու միատեղ ներկայութիւնը՝ Վեհափառ Հայրապետը իր խոր գոհունակութիւնը ու բարձր գնահատանքը յայտնեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութիւնը թէ՛ Մայրավանքէն եւ թէ թեմերէն ներս նուիրումով կը կատարէ իր ծառայութիւնը: Ան յիշեցուց, թէ միաբանութիւնը մէկ ամբողջութիւն է: Միաբան հայրերը ո՛ւր որ ծառայեն եւ ի՛նչ հանգամանքով, անոնք ամբողջական մասը կը կազմեն միաբանութեան: Ապա Հայրապետը անդրադարձաւ հետեւեալ կէտերուն.-

1) Ներկայ անբնական պայմաններուն մէջ անհրաժեշտ է մեր ծառայութիւնը դարձնել աւելի կազմակերպ ու հետեւողական՝ առաւելագոյն չափով նոր ծաւալ ու մղում տալով դէպի ժողովուրդ ուղղուած մեր եկեղեցւոյ ծառայութեան, յատկապէս թեմական ու ծխային մակարդակներու վրայ:

2) Քորոնա ժահրը առաւելագոյն չափով մեր կեանքէն հեռու պահելու գծով անհրաժեշտ է մէկ կողմէն յիշեցնել մեր ժողովուրդի զաւակներուն զգոյշ ըլլալու եւ կանխարգելիչ միջոցներու դիմելու հրամայականը, եւ միւս կողմէն մեր կենցաղակերպով օրինակ դառնալու մեր ժողովուրդի զաւակներուն:

3) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եւ մեր թեմերը թէ՛ կարիքաւոր ընտանիքներու նպաստաբաշխումի ճամբով, թէ՛ դեղորայք հայթայթելով եւ թէ բարերարներ ապահովելով կը շարունակեն օգտակար ըլլալ մեր ազգի զաւակներուն: Այս առիթով Մեր ջերմ գնահատանքը անգամ մը եւս կ՚ուզենք յայտնել մեր եկեղեցւոյ եւ մեր կազմակերպութիւններուն ճամբով իրենց նիւթական սատարը բերող մեր բոլոր ազգայիններուն, ըսաւ Նորին Սրբութիւնը:

4) Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Դպրեվանքի տեսուչ նշանակած է Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանը ու տեսչութեան մաս պիտի կազմեն, որպէս հսկիչներ Հոգշ. Տ. Գէորգ Աբղ. Գարակէօզեանը եւ Հոգշ. Տ. Յակոբ Աբղ. Եագուպեանը: Նախկին տեսուչ Հոգշ. Տ. Պօղոս Վրդ. Թինքճեանը թեմական ծառայութեան պիտի մեկնի: «Թռչնոց Բոյն»ի տեսուչ նշանակուեցաւ Հոգշ. Տ. Տաճատ Վրդ. Աշըգեանը: Կաթողիկոսարանի երգչախումբերու ղեկավարի պաշտօնին առընթեր, Վեհափառ Հայրապետին գաւազանակիր նշանակուեցաւ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանը: Մատենադարանապետի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի տնօրէններու օգնական նշանակուեցաւ Հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը: Նորին Սրբութիւնը յայտնեց, որ յառաջիկայ ամիսներուն թեմական ծառայութեան մէջ գտնուող կարգ մը միաբան հայրեր պիտի վերադառնան եւ ուրիշներ պիտի մեկնին:

5) Նորին Սրբութիւնը լայնօրէն անդրադարձաւ Լիբանանահայութեան վերականգնումի հրամայականին: Ան ըսաւ, որ Լիբանանի հայ գաղութը առանցքային դեր ու տեղ ունի մեր ժողովուրդի կեանքէն ներս: Հետեւաբար, որպէս համահայկական առաջնահերթութիւն, մենք բոլորս յանձնառու պէտք է ըլլանք այս գաղութի վերականգնումի աշխատանքներուն: Հանգանակութիւնը սկսած է, ինչպէս նաեւ վերականգնումի աշխատանքները: Մենք մօտէն պիտի հետեւինք այս յոյժ կարեւոր գործընթացին: Մեր սպասումն է, որ բոլոր գաղութները եւ ազգայինները իրենց աջակցութիւնը ուղղեն մէկ հասցէի ու մէկ նպատակի՝ լիբանանահայութեան վերականգնում:

6) Հայրապետը նաեւ հակիրճ կերպով անդրադարձաւ, հակառակ ստեղծուած դժուար պայմաններուն, Կաթողիկոսարանի կողմէ կատարուող աշխատանքներուն՝ դաստիարակչական, հրատարակչական, միջ-եկեղեցական եւ այլ մարզերէն ներս:

7) Որպէս եզրակացութիւն, Նորին Սրբութիւնը յայտնեց, որ յառաջիկայ օրերուն թեմական ծառայութեան մէջ գտնուող միաբան հայրերուն հետ առանձնաբար առցանց կապ պիտի պահէ՝ մօտէն իմանալու անոնց կատարած աշխատանքներուն ու դիմագրաւած դժուարութիւններուն: Նոյնպէս, Վեհափառ Հայրապետը առցանց եւ առանձնաբար աշխատանքային զրոյց պիտի ունենայ թեմակալ առաջնորդներու եւ Ազգային Վարչութեանց ատենապետերուն հետ, որպէսզի աւելի ամբողջական կերպով տեղեակ դառնայ վերջին ամիսներու թեմական աշխատանքներուն, ինչպէս նաեւ լիբանանահայութեան օժանդակութեան գծով տարուող աշխատանքներուն:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում