«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ԱՄՈԹ

Արխիվ 16-20

Վերջերս կառավարության որոշմամբ վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան: Լինելով հայ` մեր ընտանիքներում անընդունելի է սեռական դաստիարակության այդ մոտեցումը դպրոցական ծրագրում ներառելը: Շատերը գտնում են, որ այս կոնվենցիան չի բխում երեխայի իրավունքների պաշտպանության շահերից: Մյուսներն էլ կարծում են` ընդհակառակը, այն կնպաստի սեռական բռնությունների վերացմանը: Ահա այս հարցերի շուրջ ծավալվեց մեր զրույցը մշակույթի գործիչների հետ:

 

 

ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ` ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, կիբեռնետիկ, արցախյան պատերազմի մասնակից:

 – Ի՞նչ կարծիք ունեք  Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման մասին:

– Բնականաբար, ցանկացած հայ տղամարդու համար բացասական է: Հատուկ եմ շեշտում հայ տղամարդու, որովհետեւ ինձ համար անհասկանալի է այն մտածելակերպը, որ բոլոր մարդիկ միանման պետք է մտածեն եւ միանման լինեն: Դա այն է, որ, ասենք, մարգագետնում միայն ձնծաղիկ պետք է լինի, կամ միայն վարդ, կամ մեխակ: Ամեն մեկն իր տեղն ունի: Եվ այս տեսանկյունից ծիծաղելի է, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մարդկաց ընդունած որոշումը պարտադիր է մեզ համար: Ինչ-որ մի ազգի համար անբարոյական, անբռնազբոս սեռական վարք ունեցող կինը կարող է ընկալվել, որպես լավ սեռական փորձառություն ունեցող կին, բայց հայի համար նա կընկալվի, որպես անբարոյական կին, որը չի կարող իր կինը լինել: Այսինքն` այն ինչ-որ մեկի համար նորմալ է, որ իր երեխան այդպիսի դաստիարակություն ստանա, հայ մարդու համար դա անընդունելի է:

 

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԽԱՇ ՈՒՏԵԼ ՍՈՎՈՐԵԼ

– Արդյո՞ք մեր մենթալիտետին վայել է նման որոշումներ ընդունելը:

– Ինչո՞ւ չենք ուզում թուրքի նման վայրագ, մարդ մորթող ազգ լինենք: Եթե այդպես պետք է հավասարվի, դա էլ որդեգրենք: Կամ ուզենանք, չգիտեմ, որ ազգի նման շեղաչք լինենք: Ինչ-որ մեկի նման մորթի ունենանք:Այդ գույնի: Չէ՞որ բոլորս էլ տարբեր ենք իրարից, եւ մենք ունենք մեր արժեհամակարգը, որը գալիս է մեր բարոյական հատկանիշներից է, մեր ազգային նկարագրից, մեր բնակլիմայական պայմաններից եւ վերջապես մեր պատմությունից: Այսինքն`մեր պատմության փորձառությունը բերել է այսպիսի չափորոշիչների, ինչը որ մենք ունենք: Ինչ-որ մի ազգի մենք չենք պարտադրում, ասենք, Եվրոպային խաշ ուտել սովորել եւ ասել, որ մեր իրավունքները ոտնահարում են, որովհետեւ դուք խաշ չեք սիրում: Չենք ասում` չէ՞որ դուք մեր իրավունքները ոտնահարում եք, որովհետեւ մենք նման հարսանեկան ծես չունեք:

 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉԸ ԽՈՐԹ Է ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ

– Կոնվենցիան արդյո՞ք շահեր չի հետապնդում:

– Ինչո՞ւ պետք է իրենց մոտեցումը որդեգրենք: Ինչը որ որդեգրելի եւ ընդունելի է, ընդունում ենք: Մենք շատ արագ սովորող եւ ընդունակ ժողովուրդ ենք: Բայց ինչը որ մեր արժեհամակարգի համար խորթ է եւ անընդունելի, չի կարելի ինչ-որ կոնվենցիաներով ընդունել: Որովհետեւ, կոնվենցիաները գնում են ինչ-որ շահերի  հետեւից: Չկա աշխարհում ինչ-որ պետություն, որը ցանկացած ինչ-որ որոշում կայացնում է ի շահ հակառակ ինչ-որ մի ազգի եւ ի հակառակ իր շահերի: Չկա մի որեւէ պետություն, որը որոշումներ է կայացնում իր շահերին հակառակ: Եվ, բնականաբար, այն, ինչը որ իր շահերից է բխում, հետո պարտադրում է մյուս ազգերին: Այսինքն` իր շահերը թելադրում է մյուս ազգերին եւ դրանով ավելի խոցելի դարձնում մյուս ազգին:

 

ՄԵՆՔ ՄԵՐ ՏԵՍԱԿՆ ՈՒՆԵՆՔ

– Մարդկանց կամքից հակառակ այս օրենքն ընդունելը մարդու իրավունքների խախտում չէ՞:

– Որտե՞ղ է մարդու իրավունքը, եթե դու ինձ պարտադրում ես ընդունել մի բան, որը ես չեմ ուզում: Եթե ես չեմ հանգել այդ եզրահանգման, կյանքի այդ մոտեցմանը, ինչո՞ւ եք պարտադրում ինձ: Դուք պարտադրում եք որ  այս տեսակի իրավունքները պետք է հարգվեն: Կա հակառակ տեսակետը: Պե՞տք է հարգվի, թե` չէ: Եթե ես նորմալ տղամարդ եմ, դասարանում չեմ հայտարարում, որ ես նորմալ տղամարդ եմ: Ինչի՞ եք պարտադրում, որ նա իրավունք ունի հայտարարել, որ համասեռամոլ է: Անհասկանալի չափորոշիչներ են, որը ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում: Ուղղակի տարրական պարտադրանք է, որպեսզի մեզ բերեն իրենց տեսակին: Բայց մենք մեր տեսակն ունենք:

 

ԱՆԳԱՄ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԵՂՈՒՆԵՐՆ ԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆԻՑ

- 20-րդ դարի սկզբին կա հայ մեղվաբույծ Չիֆթալարյանի նամակը Կովկասի մեղվաբույծներին: Որտեղ նա հիմնարար ապացույցներ է բերում, որ կովկասյան մեղուները բառացիորեն տարբերվում են եվրոպական մեղուներից: Ինչպիսի անարդարություն: Պատկերացնում եք` ո՞նց կարող ենք մենք մեզ թույլ տալ նման  մոտեցում, որ մենք տարբերվում ենք եվրոպական մեղուներից: Այսքանը հերիք չի, մեր ծաղիկներն էլ են տարբերվում: Եվ պատկերացնում ե՞ք, մեր ծաղիկների նեկտարը գտնվում է ավելի խորը, քան եվրոպական ծաղիկներինը: Եվ դրա համար կովկասյան մեղուն մի փոքր ավելի մեծ է, որ կարողանա փոշոտի իր կովկասյան ծաղիկը եւ հետո այդտեղից նեկտարը հավաքի, տանի մեղր սարքի: Բայց մենք որդեգրել ենք եվրոպական այդ մեղրամոմի բջիջների չափը: Եվ մենք ուղղակի կապկելով Եվրոպային, զրկել ենք մեզ մեր չափաբաժին մեղրից, որը կարող է լինել Կովկասում: Սա մեր տարրական կապկումն է, բայց եթե ծաղիկն ու մեղուն անգամ նման չեն իրար, մենք իրենց կապկելով, մեզ զրկել ենք մեր հնարավորություններից:

– Կարելի՞ է ասել, որ մարդկանց դրել են կաղապարների մեջ:

– Ինչպե՞ս կարելի է մարդկանց դնել նույն կաղապարների մեջ: Ոնց որ հրամայենք բոլոր մարդկանց,որ բոյը պետք է լինի 1,80, քաշը` 80կգ, մազերը` գանգուր, աչքերի գույնը` կապույտ: Կարելի՞ է այդպիսի որոշում կայացնել: Ողղակի ծիծաղելի է այս ամեն ինչը, որ դեռ 20-րդ դարի սկզբին հայ մեղվաբույծը հասկացել է, իսկ որոշ մարդիկ դեռ չեն հասկացել: Մինչեւ հիմա (ես հայ մեղվաբույծներից հետաքրքրվել եմ), մենք եվրոպական մեղրամոմով ենք մեր փեթակները սարքում: Հետեւաբար, Հայկական լեռնաշխարհի մեղրի մի հատվածը մնում է ծաղիկների մեջ, իսկ մի մասն էլ ծաղիկների չի փոշոտվում, որովհետեւ այդ մեղրամոմից դուրս եկած մեղուն չի հասցնում բոլոր ծաղիկներին փոշոտել:

 

 

ԱՍԵԼՈՒ ԱՅՆՔԱՆ ԲԱՆ ԿԱ, ՈՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԼՌԵԼ

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, դերասան

– Ի՞նչ կարծիք ունեք  Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման մասին:

– Վատ: Ինչպես եւ մի շարք նման որոշումների մասին: Ասելու այնքան բան կա, որ ավելի լավ է լռել: ինձ համար սա... խոսք էլ չեմ գտնում: Մենք եւ մեր երեխաները մեծացանք առանց որեւէ կոնվենցիաների: Նորմալ ընտանիք կազմեցինք: Այդ հարցերի մասին չէինք էլ մտածում, հիմա էլ չեմ ուզում: Ինձ համար դա անհասկանալի է եւ անիմաստ: Երեխան պիտի մնա երեխա, կինը` կին, տղամարդը` տղամարդ: Նման հարցերում առաջին ուսուցիչները` ծնողներն են: Ու եթե նրանք սիրում են իրենց երեխային, ուշադիր են նրա նկատմամբ, ոչ մի խնդիր չի լինի:

 

ՃԻՇՏ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ

ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ` ռեժիսոր, դերասան

– Ի՞նչ կարծիք ունեք  Լանզարոտեի կոնվենցիայի վավերացման մասին:

 – Նորմալ: Այն կնպաստի ազգային եւ միջազգային համագործակցության զարգացմանը:Երեխաների սեռական շահագործման եւ նրանց հանդեպ սեռական բռնության դեմ մղվող պայքարում:

– Արդյո՞ք ճիշտ է, որ 6 տարեկան երեխան պատկերացում ունենա սեռական կողմնորոշման վերաբերյալ:

– Այո, ճիշտ է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան