Երբ ԿԳՄՍ նախարարն ամբողջ ազգին համոզում է, թե ինքն ազգակործան կերպար չէ

Արխիվ 16-20

Չորս կարեւոր գերատեսչությունների նախարարն ամբողջ ազգի առաջ բառացի համոզում է, որ ինքն ազգակործան կերպար չէ, պատմում է, թե մեր եկեղեցին որքան կարեւոր է իր համար, կարծես թե, այս իրողությունները հայ ժողովրդի համար նոր են եւ կարիք ունեն ֆեյսբուքյան ինչ-որ ուղիղ եթերով լրացուցիչ տեղեկացնելու: Ահա այս մասին էր ԿԳՄՍ նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հովհարային անջատումներով կազմակերպված «վերջին օրերի» ուղիղ եթերը։

Մեկ ժամ ոչինչ չասող այս տխուր եթերը ավարտվեց նույն անորոշությամբ։ Միայն պարզեցինք, որ դպրոցների  բացվելու ուրախալի լուրը խորը անհանգստություններ են պարունակում, որովհետեւ այդպես էլ պատշաճ չիրազեկեց, թե ինչպիսին է լինելու այդ ընթացակարգը, միայն պարբերաբար շեշտվում էր, որ մատղաշ երեխաները պետք է դիմակ դնեն, ու սա նորմալ է։ Ահա այսպես են աշխատում նախարարությունում նրանք. եթերում են հայտնվում, մեզ ասում են՝ մենք ենք որոշել ու լավ ենք արել եւ վերջ: Իսկ ժողովուրդը պետք է զվարթ կեցվածք ընդունի եւ համաձայնվի։

Օրինակ, արդարացիորեն հարց է առաջանում՝ ինչո՞ւ դպրոցներից հանեցին «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, շուրջ 6 ամիս այս հարցն է հնչում տարբեր ամբիոններից, իսկ գիտե՞ք ինչ է պատասխանում հայտնի նախարարը, մեջբերենք  բառացի. «Մենք հայ եկեղեցու պատմությունը դարձրել ենք հայ ժողովրդի պատմություն եւ դրանով իսկ ավելի ենք արժեւորել եկեղեցին»:

Փաստորեն, ինչպես չէինք կռահել, որ դրա համար են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, ահա որտեղ է թաքնված կրթական բարեփոխումների «հանճարը»։ Իհարկե, ավելորդ է նշել, որ այս պաշտոնը զբաղեցնող մարդու համար նման պարզաբանումը մեկնաբանության կարիք չի էլ զգում։ Պարզապես, եկեղեցի սիրող նախարարից կարելի էր սպասել, որ նա կարծիք հայտնողներին, խավարամիտ եւ ստախոս անվանելուց առաջ՝ գոնե անդրադարձ կատարեր Մայր Աթոռի կրթական հարցերով հանձնախմբի պաշտոնական տեսակետին կամ ԳՀԽ հայտարարությանը կամ ենթադրենք հոդաբաշխ բացատրություններ տար, թե ինչո՞ւ են նրանք կասկածելի 11 հոգանոց թիմով բոլորիս փոխարեն որոշել, որ մեր երեխաները Հայ Եկեղեցու պատմություն չեն անցնելու, ինչո՞ւ է նախարարությունը իրեն վեր դասում շահառու բոլոր ինստիտուտներից եւ մարմիներից, այդ ո՞ր վստահությամբ է Հարությունյանը հայտարարում, թե իրենք կարող են մեր երեխաների մեջ ազգասիրություն եւ հավատք սերմանել, երբ ամբողջ օրը փնովում ու վատաբանում են բոլոր բնագավառի մասնագետներին, այս ի՞նչ աշխատելաոճ է եւ ո՞ւր է սա տանելու։ Թեպետ վերջին հարցի պատասխանն ակնհայտ է՝ պարզվեց ամենամութ ժամը լուսաբացից առաջ չէ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում