«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 16-20

Իրանի հեռուստաեթերում ցուցադրված այս կերպարանքը, զարմանալիորեն պարզվում է, որ այդ երկրի ընդդիմությունն է, եւ այդ  հանգամանքը մատնանշել է Պարսկաստանից հայրենադարձված Արմեն Աբը: Իսկ Իրանի հեռուստաեթերում սա ներկայացված է այսպես. «Հարցազրույց բռնաբարության մեկ այլ զոհ Ամինա Մահերի հետ»: Սակայն, եթե հարեւան երկրում այդպիսին է ընդդիմությունը, ապա զարմանալիորեն եւ ցավալիորեն մեզանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ է այդպիսին: Երկրում էլ բան չմնաց, որ սրանք չպղծեն, չհամապատասխանեցնեն գոմիկական ստանդարտներին: Ճիշտ է, կան եւ ավանդական կողմնորոշում ունեցողներ, սակայն  ամբողջ գործունեությունը  ԼԳԲՏ-ությունն է: Ուստի մնում է համաձայնել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի առաջարկության հետ. «Իշխանափոխությունից անմիջապես հետո առաջարկելու եմ ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 141-Ա որոշման հավելվածում «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» բառերը փոխարինել «ոչ շատ բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց պաշտոններ տալուն ուղղված ապստամբության» բառերով: Հուսով եմ` հաջորդ կառավարությունը հարգանքով կվերաբերվի առաջարկիս, թեեւ հնարավոր են նաեւ այլընտրանքային առաջարկներ»: Ինչեւէ, պարոն Մելիքյանը, լինելով շատ բարեկիրթ, սրանց բնութագրել է ընդամենը ոչ շատ բարձր ինտելեկտ ունեցողներ, սակայն  նա մատնանշել է ներկայիս խունտայի թերեւս ամենափոքր թերությունը` առավելապես դեբիլներից բաղկացած լինելը:

Այն, որ դիմակ չկրելու համար քաղաքացիների զահլան տարել են, եւ ոստիկանները զբաղված են իսկական մարդաորսով, դա նորություն չէ: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ մարդկանց նաեւ չարածի համար էլ են տուգանում: Այսպես ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ մատնանշում է. «Այսօր վճարեցի հուլիսի 7-ին Արտաշատում բերման ենթարկվելուս ժամանակ, ուշադրություն` սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար գրված ակտը: Հարցազրույցներիս ժամանակ պատմել եմ, որ այդ պահին կանգնած էի բոլոր կանոնների պահպանմամբ, որ Արտաշատի միլպետը դեռ մինչեւ ինձ մոտենալը մատով ցույց էր տվել իմ կողմ ու հրամայել բերման ենթարկել եւ այլն: Հաշվի առնելով մեր երկրի տնտեսական ծանր վիճակը եւ մեր կառույցի ակտիվությունը` մեծ սիրով ամեն ամիս աշխատավարձիցս որոշակի գումար առանձնացնելու եմ նմանօրինակ «ակտերի» վճարմանը»: Դե ինչ, զարմանալի է, բայց փաստ է, որ ընդդիմադիրների հետ հարաբերվելիս  սկզբում բերման են ենթարկում, հետո որոշում, թե ինչ շառ անեն պատասխանատվության ենթարկելու համար, ուստի մնում է համաձայնել Հայկ Մամիջանյանի  դիտարկմանը. «Լավ է «կարմիր գծերի» կամ արագության գերազանցման ակտ չեն գրել»:

Մի պահ քաղաքացիները հասցրեցին ուրախանալ, երբ  արդարադատության նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ կառավարության նիստում հայտարարեց. «ՀՀ-ում արտակարգ դրությունը չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ եւ միջոցառումներ»: Սակայն  զարմանալիորեն այդ ուրախությունը  վաղաժամ էր, քանզի արտաքնապես ճագարի նմանվող  սույն նախարարը ներկայացրել է փաթեթ` ասելով,  որ առաջարկում են փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում: Բադասյանը նշեց, որ նախագծերի փաթեթը քննարկվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ: Փոփոխման էությունն  այն է, որ արտակարգ դրության փոխարեն սահմանվելու է կարանտին, որի սահմանափակումները գործնականում նույնն են` էլի կարող են հանգիստ քաղաքացիներին ստիպել կրել դիմակ-դնչկալները: Նաեւ կառավարությունը կարող է սահմանափկել  հանրահավաքներն ու ցույցերը եւ այլ զանգվածային միջոցառումները, իսկ թե ինչի՞ են սրանք ընդունակ` երեւում է այն  ապուշագույն կանոնակարգումից, որը մտցնում են դպրոցներում: Այնպես որ, ինչքան էլ զարմանալի լինի, թեեւ արտակարգ դրություն չի լինելու, բայց փաստացի լինելու է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան