«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՓԱՇԻՆՅԱՆԱՄԵՐՁ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Արխիվ 16-20

Առնետները սովորաբար լքում են խորտակվող նավը, սակայն քաղաքական առնետավազքը երբեմն բթացնում է խորտակման վտանգն ու ողբերգությունից փրկվելը դառնում է անհնարին…

Ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում հայտնված Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում որդեգրել են «սգահան» լինելու իրենց տարբերակը, իսկ ահա իրականության զգացումը կորցրած «առնետները» կարծես թե չեն պատրաստվում առիթը բաց թողնել եւ  հրաժարվել թակարդի բուրավետ պանիրներ խժռելու իրենց ցանկությունից: Իջեւան քաղաքում վերջին օրերին բավականին սկանդալային լուրեր են շրջանառվում: Փաշինյանամերձ շրջանին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ Իջեւան քաղաքում վերջին օրերին սենսացիոն լուրերը շատերի զարմանքն են հարուցել: Մեր աղբյուրի խոսքով` Նիկոլ Փաշինյանի գլխում նոր «հանճարեղ» գաղափարներ են հղացել, համաձայն որի` Կոտայքի մարզպետի պաշտոնը,  որն արդեն տեւական ժամանակ է, ինչ  թափուր է,  պետք է ստանձնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մեր աղբյուրի պնդմամբ` ուշագրավ է այն, թե ով է փոխարինելու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը քանի որ քաջ գիտակցում է, որ Իջեւանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը Իջեւանում չսիրված եւ հասարակության կողմից չընդունված մեկն է, այդ իսկ պատճառով վերջինս որոշել է մարզպետի պաշտոնը նվիրել հենց նրան` զերծ մնալով առաջիկայում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների խայտառակ պարտությունից: Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ Նիկոլ Փաշինյանի նոր որոշմամբ`  Իջեւանի քաղաքապետի թեկնածու առաջիկայում առաջադրվելու է ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը: Մեր աղբյուրի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը անցյալի ազդեցության տակ է մնացել եւ կարծում է, թե Սիփան Փաշինյանը վայելում է նախկինում ունեցած էյֆորիկ սերն ու հարգանքը:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան