«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ քաղաքական հետապնդման առկայության մասին

Արխիվ 16-20

Ս/թ օգոստոսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեից ստացա ծանուցագիր, ուր մասնավորապես ասված էր. «Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 205-րդ հոդվածի` վարույթիս թիվ 6910117 քրեական գործով, Դուք 24.08.2020թ. ժամը 11:00-ին հրավիրվում եք հարցաքննության որպես վկա ՀՀ քնչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն` ՀԿԳ քննիչ Գ. Մկրտչյանի մոտ»:

Եվ ահա, երբ որպես օրինավոր քաղաքացի ներկայացա հարցաքննության, արդարացան իմ ամենահոռետեսական սպասումները: Պարզվեց, որ Քննչական կոմիտեի համար «հատուկ կարևորության գործ» է դառել «Իրավունքի»` 2017թ. մարտին (այսինքն գրեթե 3,5 տարի առաջ) հրապարակած «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» հոդվածը (տե՛ս https://iravunk.com/news/25716):

Այն ժամանակ Իոանիսյանը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե` պահանջելով քրգործ հարուցել «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքի հրապարակման» համար: Չնայած ի՞նչ «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք» կարող է լիներ այն, որ տնեցիներով իրար դեմ դիմումներ էին գրում ոստիկանություն, այսինքն` խոսքը ոչ թե ներընտանեկան, այլ ՊԵՏՈՒԹՅԱՆ հետ հարաբերությունների մասին էր… Բացի այդ, հանրահայտ դեմքերի պարագայում (իսկ դեռ այն ժամանակ Դանիել Իոնանիսյանն արդեն հանրահայտ էր), անգամ եթե այդպիսի տեղեկությունները համարվեն «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք», դրանց հրապարակումը մամուլում համաձայն գործող օրենսդրության բխում է գերակա հանրային շահից, հետևաբար չի կարող հանցակազմ պարունակել և սոսկ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված մամուլի ազատության հիմնական սկզբունքի իրացումն է:

Այն ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեն, այդ ամենում չտեսնելով քրեական որևէ բան, վարույթը կասեցրել էր: Հիմա էլ է այդ գործը կասեցված կարգավիճակում է, սակայն Դանիել Իոանիսյանն արդեն 2018-ին պետական հեղաշրջման միջոցով իշխանությունը հանցավոր ճանապարհով զավթած  խունտայի ազդեցիկ դեմք է (Հանրային խորհրդի անդամ), և տարբեր իրավասու մարմիններ դիմելով, ջանքեր է գործադրում գործը վերաբացելու և հասնելու իր քմահաճույքի կատարմանը` տողերիս հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու:

Ավաղ, հենց առաջին իսկ հարցաքննությունն ինձ հիմքեր տվեց եզրակացնելու, որ ՀՀ Քննչական կոմիտեն նրան օժանդակում է այդ հարցում, ըստ էության պատվեր ընդունելով գործող ապօրինի իշխանությունից տողերիս հեղինակին քաղաքական հետապնդման ենթարկելու և փաստացի խոչընդոտելու առաջատար ընդդիմադիր ԶԼՄ-ի` «Իրավունք» թերթի և iravunk.com կայքի բնականոն, ազատ և անկաշկանդ գործունեությանը:

Այդպիսի եզրակացության համար հիմք են հետևյալ իրողությունները.

1. ԿԱՍԵՑՎԱԾ և իր էությամբ սնանկ գործով առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավարին հարցաքննում են:

2. ԿԱՍԵՑՎԱԾ գործով ՀՀ Քննչական կոմիտեն իրականացնում է նաև այնպիսի գործողություններ, որոնք կարող են պատշաճ համարվել ծանր հանցագործությունների «կենդանի» քննության դեպքում:

3. Այդ ԿԱՍԵՑՎԱԾ գործով քննչական ակտիվ գործողություններն իրականացվում են այն դեպքում, երբ միայն Իոաննիսյանի և իշխող վարչախմբի ուղեղում գոյություն ունեցող հնարովի «հանցակազմի» վաղեմության ժամկետն անցել է:

Ուստի, ինձ համար ակնհայտ է քաղաքական հետապնդման համգամանքը, և առաջարկում եմ եմ ՀՀ Քննչական կոմիտեին դադարեցնել իրավական պետությանն անհարիր այդ գործողությունները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

28.08.2020 թ., ք.Երևան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում