Գերբեռնված փոխադրման դեպքերը բացառելու նպատակով ՔՏՀԱՏՄ-ն եռապատկել է վերահսկողական աշխատանքների ծավալները

Արխիվ 16-20

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով և կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հատկապես վերջին մի քանի օրերին՝ ուղևորահոսքի թվաքանակով պայմանավորված, վերահսկողության թիրախում է գտնվում Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Այսօրվա դիտարկման արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են ամենօրյա կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։

Նշենք, որ գերբեռնվածության խնդիրը կարգավորելու և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության վարչության կողմից եռապատկվել է վերահսկողական աշխատանքների ծավալները, որի արդյունքում արդեն ձևավորված մեկ տասնյակից ավելի մասնագիտական կարգախմբերը ողջ օրվա ընթացքում վերահսկողություն են իրականացնում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում