Լավրովի հայտարարությունը Նիկոլին կրկին մղել է անկյուն

Արխիվ 16-20

Օգոստոսի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  «Տրուդ» թերթին տրված հարցազրույցում սենսացիոն մի հայտարարություն է արել, որը, չգիտես ինչու, Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ կերպ չմեկնաբանվեց: Մենկանաբանելով տավուշյան դեպքերը Սերգեյ Լավրովը նշեց, որ «յուրօրինակ ձգանի դեր է խաղացել նաեւ աշխարհագրական գործոնը: Հայկական կողմի որոշումը` վերականգնել սահմանային հին  անցակետը, որ ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա է: Այն առաջ է բերել մեկի անհանգստությունը, մյուսր չարդարացավծ պատասխան ռեակցիան եւ արդյունքում գործի դրվեց դիմակայության թափանիվը` ամենաանկանխատեսելի հետեւանքներով»:

Փաստորեն Լավրովը հայտարարեց հետույալը` կոնֆլիկտի  ձգանը իջեցրեց հայկական կողմը, երբ վերականգնեց սահմանային դիրքը: Երկրորդ` սահմանային դիրքը գտնվում է հայկական տարածքում: Երրորդ` Ադրբեջանը  ավելի քան անհրաժեշտ է անհանգստացավ, սակայն անհանգստանալու տեղ ունի, քանի որ 15 կմ հեռավորությունը անմիջապես վտանգում է նրա խողովակաշարերը: Չորրորդ` հայկական կողմի պատասխանը  եղել է չարդարացված ուժեղ:

Կարծես թե  Լավրովը կոնֆլիկտի պատասխանատվության  մեծ բաժինը դնում է Հայաստանի վրա, քանի որ հենց հայկական կողմիցն է մեղադրում ձգանը իջեցնելու մեջ: Զարմանալի է, որ հայկական իշխանությունների կողմից որեւէ հերքման փորձ անգամ չհնչեց ու, թեեւ, մինչ Լավրովը հայկական մեդիա դաշտում շատ-շատ է հնչեցվել այն հանգամանքը, թե մեր զինված ուժերը վերականգնել են  դիրքերից մեկը, եւ դա   ներկայացվում էր մեծ հպարտությամբ, բայց մի բան է, երբ դա ասում են փորձագետները, քաղաքագետները ու լրագրողները, մեկ այլ, երբ դա հնչում է ՌԴ ԱԳ նախարարի հարցազրույցում:

Հետեւապես ծագում էհետեւյալ հարցերը`

1. Արդյո՞ք Նիկոլը տվել էր հրաման դիրքային առաջխաղացման վերաբերյալ եւ եթե այո, ապա ի՞նչ էր նշանակում իր հայտարարությունը, թե գուցե ադրբեջանական «Ուազը» մոլորվել էր: Դա թատերական ներկայացո՞ւմ էր: Իսկ եթե Նիկոլը նման հրաման չէր տվել, ապա ինչպես առանց իր հարամանի կատարվում են այդպիսի լուրջ գործողություններ:

2.Ինչումն էր կայանում հենց այս փուլում դիրքային փոփոխություն նախաձեռնելու անհրաժեշտությունը, որը, անկասկած, պետք է բերեր բախումների ու զոհերի:

3, Եթե դիրքային բարելավումները  Նիկոլի կողմից կորաեւորվում են, ապա ինչո՞ւ 2018թ.  մայիս-հունիս ամիսներին նա առանց  դիմադրության  զիջեց բազմաթիվ դիրքեր Նախիջեւանի հետ սահմանում վտանգի տակ դնելով  Սյունիք տանող մայրուղին, որը  ադրբեջանցիների դիրքերի առաջ խաղացման արդյունքում հայտնվեց նշանառության  տակ:

4. Արդյոք  ի՞նչ հետեւանքներ էր կանխատեսել Նիկոլը  տավուծյան գործողության ձգանը իջեցնելուց առաջ: Արդյոք կանխատեսում էր Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչ էր սպաաում Ռուսաստանից եւ ՀԱՊԿ-ից եւ ինչո՞ւ էր իր ներակացուցիչը ՀԱՊԿ-ից պահանջում միջամտություն:

 Այս բոլոր հարցերը  պետք է ստանան իրենց պատասխանը եւ հավանաբար կգա ժամանակը, երբ տավուշյան սահմանային դեպքերի կապակցության կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, որպեսզի պատասպան տա այն հարցին, թե ինչ է իրականում կատարվել այդտեղ եւ եթե  Լավրովի հայտարարությունը, որը, կնկրնում ենք, (որը մինչ օրս ՀՀ իշխանությունների կողմից հերքված չէ), թե հենց հայկական կողմն է իջեցրել ձգանը ճիշտ է, ապա  արդյոք  դրա մեջ կար ռազմական անհրաժեշտությում, թե դա արվել է աշխարհաքաղաքական դրդրապատճառներից ինչպես նշում են մի շարք  ռուս փորձագետներ Ռուսաստանը ներքաշելու ինչ-ինչ  բարդ իրավիճակների մեջ այդտեղից բխող  բազմաթիվ հետեւանքներով ընդհուպ մինչեւ ռուս սհամանպահների եւ ռուսական ռազմակայանի Հայաստանից դուրսբերումը եւ Հայաստանի  ՀԱՊԿ-ի անդամակցության դադարեցումը: Համենայնդեպս, բազմաթիվ  ռուս փորձագետներ խիստ բացասական էին ներկայացնում  տավուշյան դեպքերը, իսկ Հայաստանում ծվարած սորոսազգիները ընդհակառակը անսպասելիորեն դարձել էին սուպերհայրենսեր եւ կոչ էին անում ընդլայնել կոնֆլիկտը եւ գորհել դեպի Ադրբեջանի խորքերը: Այսինքն` ինչպես նույն հարցազրույցում նշում է Լավրովը` Ռուսաստանը կատարեց օպերատիվ գործողություններ սահմանային կոֆլիկտը մարելու ուղղությամբ, իսկ սորոսականները ընդհակառակը ամեն ինչ անում էին այն թեժացնելու համար: Ընդ որում, Հայաստանի զիված ուժերի գործողությունները Լավրովը գնահատեց անհամաչափ:

Միաժամանակ տարբեր աղբյուրներ պնդում են, որ Ռուսաստանը կատարեց իր պարտավորությունները եւ հակաօդային պաշտպանյության  համակարգը , որը համատեղ է  հայ-ռուսական, գործեց անխափան ոչնչացնելով թշնամու 13 անօդաչու թռչող սարքեր: Բացի այդ,  Ռուսաստանը անմիջապես նախաձեռնեց լայնածավալ զորավարժություն Ադրբեջանի սահմաններին կից եւ իրականացրեց քաղաքական գործողություններ Թուրքիայի անհամաչափ ոգեւորությունը կասեցնելու համար:

Բոլոր դեպքերում իշխանական քարոզչամեքենան տավուշյան դեպքերը փորձեց նաեւ ներկայացնել ներքաղաքական  խնդիրները մեղմելու համար, այդ թվում կորոնավարակի հետ առնչվող խայտառակ իրավիճակը, որտ ձեւավորցել էր բացառապես Նիկոլի ու իր քաղաքական թիմի մեղքով: Այն, որ Նիկոլը տավուշյան սահմանային կոնֆլիկտը համարում է իր հաղթանական փոքրիկ պատերազմը, վկայում է նաեւ այն փաստը, որ անսպխասելի մեծ թվով բարձր պարգեւներ տրվեցին այն դեպքում, երբ կոնկրետ սխրանքները մնացին դեռեւս անհայտ հայ հասարակության համար: Արդյունքում Նիկոլը նույնիսկ փորձում է բաժանել սեջւ ու սպիտակի Ադրբեջանին դիմագրավելու դեպքերը ապրիլյան պատերազմը վերագրելով «սեւերին», իսկ տավուշյան դեպքերը` իրեն, համապատասխան վերաբումունք դրսեւորելով այդ երկու իրողություններին: Սակայն  անկախ տրված մեդալների քանակից ու իշխանական քարոզական մեքենայի զրնգուն աղմուկից, Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո Նիկոլը պարտավոր է մեր ժողովրդին տալ բացատրություններ եւ եթե նա չտա հիմա, ապա ստիպված է լինելու տալ դրանք պագայում:

Ա. Հովհոննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում