ՄԻՊ.Քաղաքացիներն այսուհետ կարող են անձնական օգտագործման դեղեր ստանալ փոստային առաքման միջոցով

Արխիվ 16-20

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ:

Պաշտպանի աշխատակազմում իրականացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ քաղաքացիների բարձրացրած խնդիրն ունի համակարգային բնույթ, որն ավելի ակնառու է դարձել արտակարգ դրությամբ պայմանավորված սահամանափակումների ժամանակ: Մասնավորապես, քաղաքացիները անձնական օգտագործման համար այլ երկրից փոստային առաքման միջոցով չեն կարողացել ստանալ այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում: Այս տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են պրակտիկ այն օրինակները, երբ քաղաքացիները նույն դեղամիջոցները Հայաստան են բերել անձամբ կամ ստացել ուղեւորափոխադրողների միջոցով:

Խնդիրն այն էր, որ Կառավարության որոշման համաձայն՝ չգրանցված կամ գրանցված, բայց ՀՀ-ի դեղագործական շուկայում բացակայող դեղը փոստային առաքման միջոցով ձեռք բերելու նպատակով քաղաքացիները պետք է դիմեին ՀՀ Առողջապահության նախարարություն՝ հիմնավորելով չգրանցված դեղի կիրառման անհրաժեշտությունը, որից հետո նախարարությունը դիմումատուին տրամադրում էր դեղի ներմուծման նախնական թույլտվություն, իսկ համարժեք դեղի առկայության դեպքում՝ մերժում: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար այս խնդրի մասին բարձրաձայնել է տարբեր քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ՝ տարեկան հաղորդումներում:

Բողոքների ուսումնասիրության փուլում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարություն՝ Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով: Հարցն այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ նման կարգավորման հետեւանքով ֆիզիկական անձինք հայտնվում էին դժվար իրավիճակում, քանի որ գնային էական տարբերության պատճառով չէին կարողանում Հայաստանում գնել գրանցված այն դեղորայքը, որը իրավունք չունեին ստանալ փոստային առաքմամբ: Ավելին, խնդիրը սրվում էր այն դեպքերում, երբ անձը փոստային առաքմամբ մեկ փաթեթով ստացել է  ինչպես Հայաստանում գրանցված, այնպես էլ չգրանցված դեղեր: Այս դեպքում, չգրանցված դեղորայքը ստանալու նպատակով անձը պետք է կատարեր լրացուցիչ ֆինանսական ծախս, որպեսզի օրենքով սահմանված կարգով ոչնչացվի Հայաստանում գրանցված դեղորայքը կամ լրացուցիչ ֆինանսական բեռից զերծ մնալու նպատակով գրաժարվել փոստային առաքանու ամբողջ փաթեթից: Այսպիսով, անձը զրկվում էր նաեւ Հայաստանում չգրանցված դեղորայքը ստանալու հնարավորությունից:

Ազգային ժողովի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո, Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ գրություն է հասցեագրել Առողջապահության նախարարին Կառավարության որոշմամբ սահմանված կարգում կողմից սահմանված կարգում փոփոխություններ կատարելու եւ այն  «Դեղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու առաջարկով: Օրենքի նոր փոփոխությունը սահմանում է անձնական օգտագործման դեղերը փոստային առաքման եղանակով ստանալու հստակ իրավունք:

Արդյունքում, Կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, համաձայն որոնց՝ անձը կարող է փոստային առաքմամբ ստանալ անձնական օգտագործման դեղեր` օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ՝ մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` 3-ական սպառողական փաթեթ (այն քանակը, որով տվյալ դեղամիջոցը վաճառվում է դեղատներում):

Այս քանակները գերազանցելու դեպքում անհրաժեշտ է ստանալ Առողջապահության նախարարության թույլտվությունը եւ ներմուծման հավաստագիրը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է Կառավարության, Ազգային ժողովի եւ Առողջապահության նախարարության ջանքերը այս խնդրի կարգավորման հարցում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում