Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում գրքերը ընթերցողին տրամադրելուց առաջ ախտահանվում են
Արխիվ 16-20
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպի միջոցով ախտահանվում են գրքերը։
Յուրաքանչյուր գիրք, որ ընթերցողը վերադարձնում է, գրադարակում տեղավորելու փոխարեն աշխատակիցները տանում, թողնում են այդ
սենյակում 3 օր և օրվա մեջ մի քանի ժամ միացնում լամպը։ Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն ասում է՝ գրքերի ախտահանումն
անում են՝ ուսումնասիրելով միջազգային փորձը։
Կորոնավիրուսով պայմանավորված հարկադիր պարապուրդից հետո օգոստոսի 22-ից բացվել են գրադարանները։
https://iravunk.com/sim/?p=119867&l=am/