«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ նեգրեր» վեպը Ֆրանսիայում վերանվանել են

Արխիվ 16-20

Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ նեգրեր» դետեկտիվ վեպի վերնագիրը փոփոխության է ենթարկվել՝ այժմ Ֆրանսիայում գիրքը կվաճառվի «Նրանք տասն էին»,անվանումով»,- հայտնում է RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով գրողի ժառանգորդ Ջեյմս Փրիչարդին:

Գրքում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում Նեգրական կղզում, որտեղ օգոստոսի սկզբին տասը մարդ է լինում: Սյուժեի զարգացման հետ նրանք մեկը մյուսի հետեւից սպանվում են, եւ յուրաքանչյուր մահվան հետ անհետանում են փոքրիկ նեգրերի ճենապակյա արձանիկները:

«Երբ գիրքը գրվում էր, լեզուն այլ էր, եւ օգտագործվել են բառեր, որոնք այսօր մոռացված են: Պատմությունը հիմնված է հանրաճանաչ ոտանավորի վրա, որը Ագաթա Քրիստին չի գրել: Ես համարյա համոզված եմ, որ բնօրինակի անվանումը երբեք չի օգտագործվել ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում այն փոխել են 1980-ական թվականներին, եւ այսօր մենք այն փոխում ենք ամբողջ աշխարհում»,- ասել է Փրիչարդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա կարծում է, որ Ագաթա Քրիստիին «դուր չէր գա, եթե ինչ-որ մեկը վիրավորվեր իր բառախաղերից»:

«Մենք չպետք է օգտագործենք այնպիսի տերմիններ, որոնք կարող են ինչ-որ մեկին վիրավորել, այդպես մենք պետք է վարվենք 2020 թվականին»,- հավելել է Քրիստիի ժառանգը:

Գիրքը նոր վերնագրով արդեն վաճառվում է Ֆրանսիայում: Գրքի արժեքը գրախանութների Fnac ցանցում 5,6 եվրո է:

Ավելի վաղ մի շարք երկրներում բողոքների ու անկարգությունների ալիք էր բարձրացել Մինեապոլիս քաղաքում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետեւանքով: Մարդիկ բողոքում էին ռասիզմի եւ սեւամորթների հանդեպ խտրականության դեմ: Բողոքի ցույցերի արդյունքում մի շարք արտադրողներ վերանվանեցին իրենց այն ապրանքները, որոնք ընկալվում էին որպես «ռասիստական»:

https://news.am/arm/news/598779.html?fbclid=IwAR1WeBvURvL1BNM0VPbpaqf_oZIumHkyLZg9Ic6eoAvs1mtNbDOrDyyMrS8

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան