«Հեռացնե՛նք Նիկոլին». Խաչիկ Ասրյանը խոստանում է բազմահազարանոց միտինգ Ազատության հրապարակում

Արխիվ 16-20

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան» կուսակցության  նախագահ  ԽԱՉԻԿ  ԱՍՐՅԱՆԸ տեղեկացնում է, որ երեկ՝ օգոստոսի 25-ին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցության)՝ Երեւան քաղաքի կենտրոնական գրասենյակում՝ «Արծվատանը», ՀՀ պարետի՝ Արտակարգ դրության ժամանակ հավաքների անցկացման մասին որոշման  հակահամաճարակային բոլոր կանոններին համապատասխան, տեղի է ունեցել կուսակցության ղեկավար կազմի ժողովը, որին մասնակցել են կուսակցության նախագահությունը, կուսակցության նախագահի աշխատակազմը, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի անդամները, հյուրեր: Ընդամենը՝ 250 մարդ:

«Ժողովը վարել է կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը, ով ներկաներին տեղեկացրել է, որ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հաղթական հավաքը (միտինգը) տեղի է ունենալու սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը՝     17:00-ին, Երեւան քաղաքի Ազատության հրապարակում, եւ հավաքի (միտինգի) անցկացումը Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:

Կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը պաշտոնապես հայտարարեց սեպտեմբերի 19-ին՝ ժամը՝ 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հաղթական հավաքի (միտինգի) մեկնարկը եւ ներկայացրեց սեպտեմբերի 19-ի հաղթական հավաքի (միտինգի) օրակարգը.

Առաջին. Հրապարակում համախմբված հայրենատեր բազմահազար Հայերի կողմից հիմնադրել «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Ազգային Շարժում, որը հաղթական հավաքի (միտինգի) ժամանակ Հայաստանի ազգային-պետական-քաղաքական դաշտից գլխատելու է Հայաստանի ու Հայ Ազգի համախմբման, անվտանգության, զարգացման, հզորացման ակունքը փակած Եռագլուխ հրեշին (հրեշի երեք գլուխների անունները կհայտարարվեն հաղթական հավաքի (միտինգի) ժամանակ)։

Երկրորդ. Հիմնադրված «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Ազգային Շարժման կողմից՝ հրապարակում ներկայացնել Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանության առաջին 24 ժամվա ընթացքում հրապարակվելիք հեղափոխական 13 որոշումները:

Երրորդ. Հրապարակում, պաշտպանելով ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՍՈւՐԲ արժեքները՝ ԸՆՏԱՆԻՔ, ԵԿԵՂԵՑԻ, ԲԱՆԱԿ, ԵՌԱԲԼՈւՐ, ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ,  հեռացնե՛լ ամերիկահպատակ և հայաստանակործան Փաշինյան Նիկոլին ու Հայաստանի գործող թրքապաշտ ապազգային իշխանությունը, և, ՀԵՐՈՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ մասնակցությամբ ու աջակցությամբ, անմիջապես ձևավորել Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանություն», - ասված է հաղորդագրության մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում