«Հրապարակ». Սպասում են փորձագետի եզրակացությանը. Ի՞նչ է պատասխանելու ԱԺ նախագահը

Արխիվ 16-20

«Հրապարակ» թերթը գրում է. «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ուրբաթ օրը մուտքագրվել է Ազգային ժողով։ ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հայտնեց, որ դիմումն ԱԺ նախագահի աշխատակազմում է, դեռ ուսումնասիրում են, հետո պարզ կդառնան անելիքները։

Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 14-ին տիկին Լարիսան բաց նամակ էր հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ վերջնագրի տոնով առաջարկում էր Ալեն Սիմոնյանին պատժել՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորել, լսումներ կազմակերպել այն բանի համար, որ փոխխոսնակը մեր թերթին տված հարցազրույցում, ըստ Մինասյանի, վիրավորել է «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին՝ իր հետեւյալ հայտարարությամբ․ «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան»։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 162-րդ հոդվածի համաձայն, «Մինչեւ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը, պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում եւ երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն է ներկայացնում աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) քաղաքացիական ծառայող է»:

Իսկ մինչ այդ սորոսական ՀԿ-ները հերթով հանդես են գալիս եւ պահանջում են պատժել Ալեն Սիմոնյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=119790&l=am/
Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները