Համայնքապետարանի կողմից վրիպում էր թույլ տրվել, Վարդենիսում կորոնավիրուսի բռնկում չկա․ համայնքի ղեկավար

Արխիվ 16-20

Վարդենիսում բռնկում չունենք, մի քանի դեպք է, որը փոփոխական է, կարող է ամիսն ունենանք 5 դեպք, կամ 3 դեպք. մեզ մոտ բռնկումը եղել է ապրիլին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

«Ամեն ինչ վերահսկելի է, պոլիկլինիկան եւ հիվանդանոցը շատ լավ աշխատում են։ Ինձ թվում է հանրապետության մակարդակով վիճակագրական առումով մենք լավ վիճակում ենք։ Մեր էջում երբ հայտարարություն կատարեցինք, ընդամենը զգոնության կոչ արեցինք»,- ասաց համայնքի ղեկավարրը՝ հավելելով, որ զգոնության  կոչը, ցավոք, խուճապ էր առաջացրել։

Օրերս Վարդենիսի համայնքապետարանը ֆեյսբուքյան  գրառմամբ քաղաքացիներին խնդրել եւ պահանջել էր հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները պահպանել։

«Մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի  համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է»,- ասված էր գրառման մեջ։ Սակայն, օգոստոսի 24-ին գրառումը խմբագրվեց ՝ բռնկում բառը հանվել էր։

«Մենք ուղղակի ցանկացել էինք ժողովրդին կոչ անել, որ զգոն լինեն, բայց, փաստորեն համայնքապետարանի կողմից վրիպում էր թույլ տրվել, որ Վարդենիսում կա բռնկում, էդ բառը չպիտի լիներ»,- ասաց Արամ Մելքոնյանը։

Համայնքի ղեկավարը թվեր չի ներկայացնում, թե վերջին օրերին կորոնավիրուսի կոնկրետ քանի՞ դեպք է գրանցվել, քանի՞սն են մեկուսացվել, պատճառաբանում է, որ իրավասու չէ պատասխանել։ Մեր դիտարկմանը, թե համայնքի ղեկավար է, Արամ Մելքոնյանը հավելեց, որ թվային տվյալ չի ներկայացնում, որովհետեւ հնարավոր է սխալվի։

«Կարող եմ ասել, որ երեկվա դրությամբ մեկ դեպք է գրանցվել, այսօր գրանցված դեպք չունենք»,- ասաց նա։

Մեր հարցին, թե Վարդենիսում կորոնավիրուսի քանի՞ դեպք է գրանցվել, որ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում ստիպված են եղել համաքաղաքացիներին զգոնության կոչ անել, Արամ Մելքոնյանն արձագանքեց․

«Էդ կոչից մի քանի օր առաջ գրանցվել էր 10 դեպք, որոնցից շատերն ասիպտոմ են եղել, ուղղակի տնային պայմաններում մեկուսացել էին»։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Վարդենիսում վիրուսը գրեթե բացակայում է։

«Մեկ, երկու դեպքը ես չեմ համարում, որ ինչ-որ թվերի աճ կա, ոչ էլ կասեմ՝ թվերի նվազում, կասեմ՝ վիրուսի իսպառ բացակայություն»,- նշեց նա։

Համավարակի տարածման հիմնական պատճառն, ըստ համայնքի ղեկավարի՝ հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության հավաքն է։

«Վարդենիսում ավանդույթները մի քիչ ուրիշ են, մարդիկ ավեի շատ են գնում իրար ցավակցելու, ժամերով, օրերով նստում են մի տան մեջ։ Մարդկանց սթափեցնելու համար, որպեսզի խուսափենք նման բաներից գրառում կատարեցինք, հիմա փորձում ենք դրա տակից դուրս գալու, որովհետեւ  շատ մարդիկ են զանգել զուտ հետաքրքրության համար»,- եզրափակեց համայնքի ղեկավարը։

https://news.am/arm/news/598580.html?fbclid=IwAR0lEWIX0yh8OLfdqBvMku0j0JIG-m0B2Z80S1lRBUtxp67sn-MlTS708Wg

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում