«Հրապարակ». Ան­հասկանալի, երբեմն անտրա­մաբանական ու հակասական. պետական քաղաքականության մոտիվները

Արխիվ 16-20

«Մեր պետական քաղաքակա­նության մոտիվներն ու ուղղվա­ծությունը երբեմն միանգամայն անհասկանալի են: Ոչ միայն ան­հասկանալի, այլև երբեմն անտրա­մաբանական ու հակասական: Այդ անտրամաբանականությունը հատկապես զգացվեց քովիդի դեմ պայքարի շրջանում:
Դիմակ ու ձեռնոց կրեք` պարտադրեցին մեզ, հետո ձեռնոցի մասին մոռացան, իսկ դիմակի նկատմամբ վերաբերմունքը գրեթե պաշտամունքի հասցվեց: Հի­մա փորձում են դիմակ պարտադրել դպրոցականներին, որոնք պետք է շա­բաթը 6 օր դաս անեն, դասամիջոցներ չանեն, մոտ 4-5 ժամ անշարժ նստեն դասասենյակներում` դիմակը դեմքներին: Եվ բոլորովին էլ զավեշտ չեն այն առաջարկները, թե` եկեք դասերն անենք ռեստորաններում, չէ որ 40 հոգանոց խնջույքները թույլատրված են, իսկ մեր դասարաններում դա աշակերտների առավելագույն քա­նակն է:
Բայց անտրամաբանական ու հակասական որոշումներ միայն առողջապահության և կրթության ոլորտում չեն կայացվում: Նույն հա­կասական ու անհասկանալի վիճակն է, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ կառավարության որդեգրած քաղաքականությունը հասկանալի չէ: Այս ոլորտն ուղղակի հանձնվել է բախտի քմահաճույքին` չի հասկացվում, թե իշխանությունը հանքարդյունահանման կողմնակից է, ուզում է հանքերն աշխատեն, թե բնապահպանական խնդիրներն է կարևորում և դեմ է բոլոր տեսակի հանքերի արդյունահանմանը:
Որևէ բարձրաստիճան պաշտոնյա` վարչա­պետը, փոխվարչապետները, նախա­րարները, հրաժարվում են հստակ ու որոշակի դիրքորոշում հայտնելուց, ինչն անորոշություն է ստեղծում և այս ասպարեզում անկառավարելի վիճակ:
Չի հասկացվում, թե ինչ քաղաքականություն ենք որդեգրել, ասենք, պաշտպանության որոշ հարցերում: Մի կողմից` սահմա­նին մեր զոհերի ու կորուստների քանակն ենք գաղտնի պահում, մյուս կողմից` հերոսների մասին տեղե­կությունը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում