«Փաստ». ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու գործընթացում հիմնական դերակատարումը Վահե Գրիգորյանինն է

Արխիվ 16-20

«Ինչպես հայտնի է, նախօրեին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջարկ էր ներկայացվել ՀՀ իրավական համակարգում նոր՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին։ Նախնական տարբերակով այդ նոր համակարգի ստեղծումը պետք է տեղի ունենա Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման արդյունքում։ Այս թեման իրավաբանական ողջ հանրության ուշադրության կենտրոնում էր և լայն քննարկման ու կոշտ քննադատության առիթ դարձավ։
Մասնագետները պնդում են, որ սա իշխանության կողմից «ոտքի վրա ընդունված» հերթական որոշումների շարքից է, քանի որ գրեթե ոչ մի ռիսկ հաշվարկված չէ, ավելին՝ այն իր մեջ բավական լուրջ ականներ է պարունակում, որոնք կարող են «պայթել» հիմնականում վճիռները բողոքարկելիս, բացի այդ, ունի նաև ակնհայտ քաղաքական ուղղվածություն։ Տիրապետող կարծիքներից էր նաև այն, որ մեր դատաիրավական համակարգը ընդհանուր առմամբ պատկանում է ռոմանոգերմանական դատական ճյուղին, իսկ Գերագույն դատարան ձևավորելով՝ մեզ պարտադրում են անգլոսաքսոնական դատական համակարգը։
Թերթի տեղեկություններով` այս գործընթացում, ինչպես և օրվա իշխանության «սահմանադրական» գրեթե բոլոր հարցերում, հիմնական ու առանցքային դերակատարությունը Վահե Գրիգորյանինն է, որն այս առիթով որոշ հանձնաժողովականների հետ ինտենսիվ հանդիպումների մեջ է։
Նախնական տարբերակի համաձայն՝ այս հարցը առաջիկա ամիսներին դրվելու է հանրային քննարկման։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ տվյալ հարցի վերաբերյալ ԱԺ առաջիկա նստաշրջանի ընթացքում տեղի են ունենալու խորհրդարանական լսումներ։
Միևնույն ժամանակ, կարծիքներ են հնչում, որ այս գործընթացն ընդամենն իմիտացիա է, ու այս նախաձեռնությունն ամբողջովին մնալու է թղթի վրա. այս կարծիքը հիմնված է այն հանգամանքի վրա, որ իշխանությունները շնչակտուր ՍԴ դատավորներ են «փոխում», իսկ Գերագույն դատարան կազմելու իրական ցանկության դեպքում գործընթացը կա՛մ տեղի չէր ունենա, կա'մ ուղղակի կձգձգվեր։
Մյուս կողմից՝ թերթի հետ զրույցում հայտնի իրավաբաններից մեկը տեսակետ է հայտնել, որ նշյալ հապշտապությունը պայմանավորված է առաջիկա մեկ տարվա ընթացքում իշխանության քիմքին հաճելի, բացառապես քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերը ՍԴ-ով լուծելու խնդրով, իսկ այդ պարագայում ՍԴ նոր դատավորների ժամանակավորությունը Փաշինյանին չի հետաքրքրում։
Այսինքն` առկա է երկու տարբերակ. կա՛մ իշխանությունները ՍԴ նոր դատավորներին պարզապես կօգտագործեն ժամանակավորապես, կա՛մ Գերագույն դատարան այդպես էլ չի ստեղծվի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում