«Չունի՞ արդյոք Սամվել Բաբայանն ասելիք այս թեմայով». Արտակ Զաքարյան

Արխիվ 16-20

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրադառնալով Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցին, ակամայից հարց է առաջանում` իսկ ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար էր Նիկոլ Փաշինյանը Բաբայանին վերադարձնում Արցախ։ Որ ամրապնդի՞ Արցախի անվտանգությունը, թե՞ առողջացնի ներքաղաքական մթնոլորտը։ Իհարկե, ո՛չ։ Փաշինյանին Արցախում ևս պետք են մարդիկ, ովքեր «հավեսով», կամ էլ ստիպված կլինեն աղավաղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ձեռքբերումները՝ այդ թվում նաև 2016թ. ապրիլյան գործողությունների մասով։

Ցանկացած հաղթական պատերազմ կամ մարտական գործողություն ունի իր կարճ կամ երկար պատմությունը։ Եթե առաջնորդվենք Բաբայանի տրամաբանությամբ, ուրեմն` հարցեր պետք է բարձրացնենք նաև արցախյան առաջին պատերազմի տարիներից, մասնավորապես, 1993թ. վերջին և 1994թ. սկզբին հանկարծակի եկած, նահանջող ու ազատագրված տարածքները հակառակորդին թողնող անկառավարելի «մսաղացից»։ Չունի՞ արդյոք Սամվել Բաբայանն ասելիք այս թեմայով։ Թե՞ ըստ իրեն, այն ժամանակ ևս չենք հաղթել, երբ ինքն էր ԼՂՀ պաշտպանության բանակի նորանշանակ հրամանատարը։

Անկախ ամեն ինչից հաղթե՛լ ենք և հաղթելու ենք միշտ։

Կանգ առե՛ք պարոնայք, իսկական պատերազմը դեռ առջևում է։ Մտածե՛ք խոսելուց առաջ, ետ նայեք ու ինչ-որ ճղճիմ քաղաքական շահերից ելնելով, մի՛ աղավաղեք մեր Բանակի հերոսական անցյալն ու ներկան։

Արցախի հերոսի կոչումը ծանր պատիվ է, ու այն մի՛ դարձրեք քաղաքական մանրադրամ։

Ինչ վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանին, ապա կարծես թե սպառել են 2016թ. ապրիլյան հաղթանակները՝ «պարտության» վերածելուն ուղղված հարցազրույց տվողների ցանկը։ Տպավորություն է, որ այդ թեմայով, շուտով փորձելու են նաև ադրբեջանի զինվորականներին հարցեր տալ։ Նիկոլո դե Մաքիավելին կնախանձեր ձեզ...»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում