Ովքե՞ր կարող են սրտի անվճար վիրահատություն անել

Արխիվ 16-20

Հարցի վերաբերյալ  դիմեցինք առողջապահության նախարարություն, հասկանալու, թե ի՞նչ պետք է անի մարդը, եթե չկա գումար, բայց անհապաղ պետք է վիրահատվի։

Նախարարությունից հարցմանն ի պատասխան նշեցին, որ

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման թիվ 5 հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենդավորում՝ ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենդերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա  նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունները պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվում են հետևյալ խմբերում ընդգրկված անձանց՝

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին,

2) հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,

3) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց,

4) բռնադատվածներին,

5) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին,

6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց,

7) ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներին,

8) մինչև 18 տարեկան երեխաներին,

9) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,

10) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց,

11) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին,

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին և նրանց ընտանիքների անդամներին,

13) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին,

14) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին,

15) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք:

Իսկ ահա Առողջապահության նախարարի 2018 թվականի հունիսի 29-ի թիվ 1666-Ա հրամանի համաձայն` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների (ստենտի տեղադրում կամ աորտա-կորոնար շունտավորում) կազմակերպման հիմք են հանդիսանում  հետևյալ վիճակներից մեկը.

ա. «Սրտամկանի սուր ինֆարկտ» էլեկտրասրտագրության ST-էլևացիայով,

բ. «Սրտամկանի սուր ինֆարկտ» էլեկտրասրտագրության առանց ST-էլևացիայի տրոպոնինի  1000նգ/լ ավել ցուցանիշով և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,

գ. կարդիոգեն շոկով բարդացած սրտամկանի սուր ինֆարկտները:

Միաժամանակ, առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանով հաստատված բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչի հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունները կարող են իրականացվել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում` ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված ծառայությունների փոխհատուցման գներով:

Հավելենք, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները կարող են անվճար վիրահատվել, բայց այստեղ հիվանդները կրկին բախվում են խնդիրների։ Կամ չեն հավաքում անհրաժեշտ միավորները կամ չեն դիմում տարածքային սոցիալական ծառայություն, քանի որ ունեն աշխատանք, կամ տաքսի են վարում, կամ աշխատում են որպես պահակ ու չեն ցանկանում «գլուծ ծռել», ամաչում են։

Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության խորհրդական Իզաբելլա Մուրադյանը նշել էր, թե յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, դիմում ներկայացնել, որտեղ էլ կկատարվի կարիքների գնահատում։

« Սոցիալական աջակցության մասով կարող եմ ասել, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, դիմում ներկայացնել, որտեղ էլ կկատարվի կարիքների գնահատում։ Սահմանված է բալային համակարգ։ 28․0 բալ հավաքած քաղաքացին կարող է օգտվել սոցիալական կամ ընտանեկան նպաստից։ Ունենք նաև եռամսյակային հրատապ օգնության ծրագիր, որը սահմանվում է ոչ այնքան անապահով ընտանիքների դեպքում, քաղաքացին երեք ամիս կստանա 18 հազար դրամ։ Կան դեպքեր, երբ մարդն իսկապես անաշխատունակ է, սակայն դա դեռևս կարիք ունի ապացույցի, այն էլ՝  դատական կարգով։ Այս պրոցեսով ապացուցվում է մարդու ֆունկցիոնալ խանգարումները։ Եթե քաղաքացին ունի հաշմանդամության 3-րդ կարգ, սակայն համամիտ չէ դրա հետ, նա կարող է բժշկափորձաքննության գրասենյակ դիմել, որտեղ էլ կրկին համապատասխան հանձնաժողովը ստուգումների հիման վրա կորոշի փոխե՞լ հաշմանդամության կարգը, թե՞ ոչ»,-տեղեկացրեց Սոնա Մարտիրոսյանը, հավելելով, որ սույն խնդիրների կարգավորմամբ զբաղվում են նաև ՏԻՄ-երում հոգաբարձության և խնամակալության խորհուրդները։

Նյութի աղբյուրը Media.am

https://iravunk.com/sim/?p=119680&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ