​​​​​​​Էդգար Շաթիրյանը արդյոք ՍԴ անդամի «Իմ քայլի» «սրտի» թեկնածուն է

Արխիվ 16-20

Թեպետ Կառավարությանը երկու օր է մնացել, որ ներկայացնի ՍԴ դատավորի իր թեկնածուին, սակայն այս հարցն անգամ չի քննարկվել այսօր կայացած իմքայլականների նիստի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համենայնդեպս, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ այս հարցին անդրադարձ չի եղել: Այնուհանդերձ, թե ինչով էր պայմանավորված, որ դեռեւս չառաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել եւ աևդյոք սա նշանակում է, որ իմքայլականների «սրտի» թեկնածուն հենց նա է, Լ. Մակունցը պարզաբանեց. «Իմ քայլը» խմբակցությունն էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում ներկայացնել, առավել եւս, որ քվեարկությունները լինելու են  փակ եւ գաղտնի ու պատգամավորներն իրենք են իրենց դիրքորոշումը փակ եւ գաղտի քվեարկությամբ ներկայացնելու: Այնպես որ, Շաթիրյանը նախ դեռեւս ներկայացված չէ, որպես կառավարության թեկնածու, եւ երկրորդ՝ որեւէ թեկնածու ներկայացնելու պարագայում  մենք ճիշտ չենք համարում դիրքորոշում հայտնել,  եւ այն տեղի ունենալ չի կարող»:

Այս դեպքում՝ ո՞րն էր իմաստը նման հանդիպման Շաթիրյանի հետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը այսպես մեկնաբանեց. «Քանի որ դիտարկվում է պարոն Շաթիրյանի թեկնածությունը, որպես հնարավոր  թեկնածու, որը կարող է ներկայացնել կառավարությունը, «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկանալով այդ մասին, նպատակահարմար համարեց հանդիպել պարոն Շաթիրյանի հետ: Կային հարցեր, որոնք նախկինում առաջացել էին՝ պայմանավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ լինելուց պարոն Շաթիրյանի հրաժարվելու հետ: Այդ առնչութմամբ հարցեր կային եւ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց հանդիպում կազմակերպել նրա հետ, ինչը եւ արվեց»:

Ի դեպ, Լ. Մակունցը նաեւ նշեց, որ ՍԴ դատավորների ընտրության հարցով ԱԺ արտահերթ նիստ դժվար թե լինի. «Որքանով տեղյակ եմ, արտահերթ նիստ չի նախատեսվում: Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ԱԺ նախագայի նախաձեռնությամբ այդ նիստը կհրավիրվի: Բայց այս պահի դրությամբ՝ այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, արտահերթ նիստ չի նախատեսվում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում