Երեք համեղ գաղափար նախաճաշի համար

Արխիվ 16-20

Սովորական նախաճաշըորը մատուցվում է ամբողջ աշխարհի հյուրանոցներումկոչվում է եվրոպական մայրցամաքի (կոնտինենտալնախաճաշԱյս ավելի շատ թեթեւ սնունդ էորն օգնում է մինչեւ ճաշ դիմանալԿոնտինենտալ նախաճաշի ցանկում սովորաբար կարող են լինել եգիպտացորենի փաթիլներապխտած մսի բարակ շերտպանիրյոգուրտմեղրմրգային հյութեփած ձու եւ կաթԸմպելիքներիցկաթով սուրճթեյ եւ նարնջի հյութ:

Դասական կոնտինենտալ նախաճաշ

Ահա դասական կոնտինենտալ նախաճաշի մի քանի տարբերակ

1. Ապխտած մսովլոլիկով եւ պանրով սենդվիչ

Բաղադրիչները

2 կտոր սեւ տոստի հաց

2 կտոր ապխտած միս

1 կտոր պանիր

կես լոլիկ

2 հատ հազարի տերեւ

24 գրամ կարագ

 

Պատրաստման եղանակը. կարագը քսել հացի վրա, վրան դնել պանիրն ու ապխտած միսը, այնուհետեւ՝ շրջանաձեւ կտրատած լոլիկը: Փակել հազարի տերեւներով եւ հացի երկրորդ կտորով: Ապխտած մսով, լոլիկով եւ պանրով սենդվիչը պատրաստ է:

2. Կրուասան

Բաղադրիչները

230 գր. ցորենի ալյուր (անհրաժեշտության դեպքում ավելացնել 3-4 ճաշի գդալ)

15 գրամ թարմ խմորիչ

½ թեյի գդալ աղ

1 ճաշի գդալ շաքարավազ

110 գրամ կարագ

3 ճաշի գդալ կաթ

 

Պատրաստման եղանակը. ալյուրը մեծ ամանի մեջ մաղել, բլրակի տեսք տալ եւ կենտրոնում փոսիկ անել: Մեկ այլ ամանի մեջ լցնել խմորիչը եւ 2-3 ճաշի գդալ տաք ջուր, խառնել, լցնել փոսիկի մեջ, խառնել ալյուրի շուրջ 1/4 մասի հետ: Ստացված խմորից գունդ պատրաստել:

Գնդին խաչաձեւ տեսք տալ, դնել մեծ ամանի մեջ եւ վրան տաք ջուր ավելացնել: Մնացած ալյուրին ավելացնել աղը, շաքարավազը, կարագի կեսը, կաթը եւ միատարր խմոր հունցել: Խմորն ալյուրոտ տախտակի վրա հունցել այնքան, մինչեւ այն դառնա հարթ եւ առաձգական:

Երբ խմորե գունդը ջրի մեջ վերեւ կբարձրանա եւ երկու անգամ մեծացած լինի, պետք է հանել այն, չորացնել եւ խառնել մյուս խմորին: Հունցել մինչեւ միատարր դառնալը, դնել ալյուրով պատված թավայի մեջ, կափարիչով ծածկել եւ մեկ գիշեր թողնել սառը տեղում:

Այնուհետեւ խմորն ուղղանկյունաձեւ բացել, բաժանել երեք մասի (բարձրությամբ): Ուղղանկյան մեջտեղի մասում բարակ շերտով կարագ քսել:

Ուղղանկյան աջ մասը կարագով փակել, ձախ կողմով ծածկել աջը: Փաթաթված խմորը 90 աստիճան շրջել, բաց եզրերի կողմից գրտնակել: Եռածալ անել, շրջել եւ նորից գրտնակել: Շուրջ 15 րոպե դնել սառնարանը՝ հանգստանալու: Այս գործողությունը կրկնել եւս երեք անգամ:

Խմորը բացել շուրջ 3 մմ հաստության, երկարության կողմից երեք հավասար մասի բաժանել, յուրաքանչյուր մասը եռանկյունաձեւ կտրել:

Եռանկյունիները լայն հատվածից սկսած փաթաթել, կիսալուսնի տեսք տալ: Դնել ալյուրով պատված թավայի վրա, շուրջ 5 րոպե թխել 220 աստիճանով, հետո ջերմաստիճանը նվազեցնել մինչեւ 200 աստիճան եւ թողնել եւս 15 րոպե կամ մինչեւ պատրաստ լինելը: Պատրաստ կրուասանները պետք է մեծ լինեն եւ ոսկեգույն դառնան:

Կրուասանների համար օգտագործում են ինչպես քաղցր միջուկներ, օրինակ՝ շոկոլադ, ընկույզ, կրեմ, մուրաբա, մրգեր, այնպես էլ ոչ քաղցր՝ պանիր, խոզապուխտ, բանջարեղեն:

3. Մրգերով եւ եգիպտացորենի փաթիլներով յոգուրտ

Բաղադրիչները

1 հատ բանան

150 գրամ հատապտղային խառնուրդ

200 մլ յոգուրտ

2-3 ճաշի գդալ եգիպտացորենի փաթիլներ

հապալաս` զարդարելու համար

Պատրաստման եղանակը. սառեցված հատապտուղները կես յոգուրտի հետ հարել: Բանանը մաքրել եւ կտրատել: Շերտերով շարել բանանը, հատապտուղների խյուսը, յոգուրտն ու եգիպտացորենի փաթիլները: Աղանդերը զարդարել հապալասով եւ փաթիլներով:

Աղբյուրը՝ IVONА, Gotovim.ru

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում