«Բավարիան» նվազագույն հաշվով հաղթեց ՊՍԺ-ին և 6-րդ անգամ հռչակվեց Չեմպիոնների լիգայի հաղթող
Արխիվ 16-20
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» մրցեց Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենի» հետ և հաղթեց նվազագույն` 1-0 հաշվով։
Հանդիպման միակ և գերմանացիների համար հաղթական գոլի հեղինակը դարձավ Կինգսլի Կոմանը։
Այսպիսով, «Բավարիան» ՉԼ պատմության մեջ գրանցեց թվով 6-րդ հաղթանակը։
Այդ ցուցանիշով գերմանական ակումբը շրջանցեց կատալոնական «Բարսելոնային» և հավասարվեց անգլիական «Լիվերպուլին»:
https://iravunk.com/sim/?p=119611&l=am/