«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Երուսաղէմէն՝ Տաւուշ». «Ֆրեսկո»-ի շրջանակներում ցուցադրվեց  «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին» ծրագիրը

Արխիվ 16-20

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց  Բերդում՝ «Բերդ»  պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին հաջորդեց բանաստեղծուհի, հրապարակախոս ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇՅԱՆԻ հեղինակային «Երուսաղէմէն՝ Տաւուշ». ծանոթանանք Հայ Երուսաղեմին»  ծրագրի ցուցադրումը, որը պատրաստել է Հոգեշնորհ Տ. ՂԵՎՈՆԴ վարդապետ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։

«Հայր Ղեւոնդի հետ մենք «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին»  հաղորդաշարն ենք պատրաստում, որը Երուսաղեմի կյանքի մասին է, եւ ցանկանում էինք ընդգրկել  նաեւ Հայ երիտասարդաց միության ամառային դպրոցը, որի ժամանակ տեղի ունեցավ տավուշյան դեպքերը։ Բոլորս մեր տներում նստած կարող ենք լսել, խոսել այդ ամենի մասին, բայց երբ դու մանկավարժ ես, ապա պետք է ապագա սերունդին փոխանցես գիտելիքներ, քանի որ, երբ նրանք մեծանան, դժվար թե մոռանան սովորածը։ Հայրենասիրությունը հենց փոքր տարիքից պետք թրծել երեխաների մեջ, եւ այս պատճառով որոշեցինք հաղորդում պատրաստել այս թեմայով, որպեսզի փոքրերի մեջ հայրենսիրությունն ավելի ամրացնենք։ Կարծում եմ՝ նրանք ոչ միայն ամառները պետք է  գնան վայելեն հայրենիքը, այլ այնտեղ կատարվող ամեն մի իրադարձությունով ապրեն։ Եթե մենք ուզում ենք հայ մնալ, ապա մեզ պետք է հետաքրքիր լինի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, իսկ Տավուշի վրա հարձակումը, ԼՂ-ի վրա հարձակումը եւ մեր զոհերը, որ եղան մեծ ցավ է  բոլորիս համար։ Որոշեցինք այս հաղորդումը նվիրել հայ զինվորներին, որ նրանք իմանան, որ Հայաստանից դուրս հայերը, եւ ոչ միայն իրենց բարեկամներն ու ընկերները, այլ բոլորն իրենց աղոթքների մեջ հիշում են իրենց», - ասաց Անուշ Նագգաշյանը եւ հավելեց, որ իր համար շատ հուզիչ է, որ «Ֆրեսկոյի» շրջանակներում առաջինը հենց Տավուշում ցուցադրվեց հաղորդաշարը։

Անուշ Նագգաշյանի խոսքով՝ Երուսաղեմը չնայած, որ հարուստ գաղութ է՝ կա հայկական դպրոց, եկեղեցի, գրադարաններ, բայց մի տեսակ մեկուսացած է այն առումով, որ այստեղ մնացած քիչ հայերը ամեն բանի ներկա են գտնվում, բայց այստեղ արվեստագետը առիթ չունի բացվելու եւ ավելի ճանաչվելու։

«Բարեբախտաբար հայրենիքը մեզ տալիս է ճանաչվելու հնարավորություն, եւ մտածեցինք այս հաղորդման մեջ մեր հայ արվեստագետները եւս իրենց մասնակցությունն ունենան։ Դժվար գործը Հայ Ղեւոնդինն է, ով ժամերով պատրաստում է այս հաղորդաշարը։ Հաղորդման հիմնական ասելիքն այն է, որ սփյուռքը չի կարող հեռու մնալ հայրենիքից։ Սփյուռքում մեծացող փոքրիկն էլ պետք է չմոռանա, որ այնտեղ կա թշնամի, որը խոչընդտում է մեր կյանքի ընթացքը, մեր քունն է խանգարում՝ արցունք բերելով մայրերին, քույրերին եւ բոլորին։ Հայրենիքը եւ սփյուռքը պետք է միասին գործեն»,- նշեց Անուշ Նագգաշյանը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան