«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կայացավ «Բերդ»-ի խորհրդանշական մենահամերգը Բերդում 

Արխիվ 16-20

Սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ»  պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։

Ամիսներ  շարունակ մշակութային անցուդարձը միայն օնլայն հարթակում վայելելող հանդիսատեսը շատ էր կարոտել իրական մենահամերգի։ Բացման արարողության ներկաները վայելում էին մշակութային եռուզեռը՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով՝  որոշվել է հենց Տավուշում անցկացնել փառատոնի բացման արարողությունը, քանի որ ցանկություն կար էլ ավելի ուժ եւ ոգի փոխանցել  Տավուշի բնակիչներին։

«Այս տարի փառատոնը ավելի մեծ էր նախատեսված, քանի որ նախորդ տարիների համեմատ մասնակցության հայտերի թիվը կրկնապատկվել էր՝ մոտ 3000 հայտ, ունենալու էինք շատ հյուրեր, այդ թվում՝ Քշիշտոֆ Զանուսին, Դմիտրի Բրիկմանը, բայց համավարակով պայմանավորված դրսի հյուրերի հետ հանդիպումները տեղափոխեցինք Zoom հարթակ։ Փառատոնի նպատակն է գնալ մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, իսկ  հուլիսին տավուշյան դեպքերից հետո խորհրդանշական էր հենց  Բերդում «Բերդի» մենահամերգով սկսել։ Այս որոշմամբ մենք ցանկանում ենք մեր ուժը, հաղթական ոգին եւս մեկ անգամ փոխանցել մեր հայրենակիցներին»,- հավելեց Աննա Կարապետյանը։

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը,  Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը,  Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը եւ այլք։

«Այսօր Տավուշում անց է կացվում «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնության երրորդ միջոցառումը: «Ֆրեսկոյի» շրջանակներում «Բերդ»-ի մենահամերգը Բերդում  խորհրդանշական է, քանի որ սահմանամերձ գոտում բնակվողների ուժեղ լինելու համար  կարեւոր բաղադրիչներից մեկն  էլ մշակույթն է: Այսօր հայ ժողովրդի սիրտը բաբախում է Տավուշում, եւ դա հերոսության, հայրենասիրության, պետականության եւ հաղթանակի մասին է խոսում։ Տավուշյան հուլիսյան ազատամարտը  կերտեց նոր հերոսներ, եւ մենք մեր երախտագիտությունն ու խոնարհումը պետք է հայտնենք նրանց»,- ասաց Հայկ Չոբանյանը։

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց  օրհնության եւ ողջույնի խոսքը եւ հավելեց. «Տարիներ առաջ, երբ հիմնվում էր «Ֆրեսկո» փառատոնը, մենք ցանկություն ունեինք, որ այն նաեւ ներկայացվի Տավուշ աշխարհում, ես չափազանց ուրախ եմ, որ այսօր այդ գաղափարը, առաքելությունը մարմին է առնում հենց Բերդ քաղաքում։ Տավուշցիների ձեռքերը երեք գործողություն ունեն կատարելու՝ աղոթք, աշխատանք եւ հայրենիքի պաշտպանություն»։

Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ էր սպասել Բերդում «Բերդ»-ի մենահամերգին։ Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ Տավուշի մենահամերգը համարեց իրենց համար առաքելություն։

«Մեկ այլ բան է պարել եվրոպական ցանկացած բեմում, բոլորովին այլ է,  երբ  դու պարում ես մի բեմում, որտեղ մեկ ամիս առաջ կրակոցներ են եղել,  բայց ես կարծում եմ, որ հենց այսպիսի համերգներն են, որ պետք է շատ լինեն սահմանամերձ գոտում, որ  բնակիչները կարողանան կրկին մասնիկը դառնալ հայոց հինավուրց արվեստի։ Ինչպես մենք ենք տարիներ շարունակ մաքուր եւ անառիկ պահել մեր մշակույթը, այնպես էլ անառիկ է միշտ մնում Բերդը եւ Տավուշը» ,- ասաց Կարեն Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ «Ֆրեսկո»-ն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ եւ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:  փառատոնի երեւանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 1-ը հենց Երեւանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր եւ առցանց հանդիպումներ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան