Սեպտեմբերի 15-ին հազարավոր հարցեր են առաջանալու, որոնց լուծման համար էլի ժամանակ ենք կորցնելու, ինչից կրթությունն է տուժելու. փորձագետ

Արխիվ 16-20

Pastinfo.am-ը գրում է․

Կրթության որակն այս պայմաններում այն չի լինի, ինչին ձգտում ենք, այն բնականաբար կտուժի, բայց սա ավելի լավ է, քան հեռավար ուսուցումը, որն իրենց չարդարացրեց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց կրթության փորձագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը։

Փորձագետին հետարքրքրում է այն հարցը, թե ինչու են դասերը սկսվելու սեպտեմբերի 15-ից, այլ ոչ թե սեպտեմբերի 1-ից։ Ըստ նրա՝ այստեղ որևէ իմաստ, տրամաբանություն չկա. «Ավելին` դեռ գարնանը խոսակցություններ կային, որ կարելի է ոչ թե սեպտեմբերի 1-ին սկսել, այլ նույնիսկ մեկ-երկու շաբաթ ավելի շուտ։ Դա պայմանավորված էր նրանով, որ վերհանվեին այն խնդիրները, որ կարող էին առաջանալ դպրոցներում, մասնավորապես հակահամաճարակային կանոնների պահպանման հետ կապված և այդ մեկ-երկու շաբաթվա ընթացքում այդ խնդիրները հարթվեին, որից հետո միայն նորմալ դասապրոցեսը սկսվեր»,-ասաց Ատոմ Մխիթարյանը՝ նկատելով, որ ԿԳՄՍ նախարարությունը դեռ հունիսին պետք է սկսեր ուղեցույցի մշակման և նախապատրաստական այդ աշխատանքները։ Փորձագետի խոսքով այդ փորձաշրջանը շատ լավ առիթ կլիներ, որ հնարավոր բարդությունները, խնդիրները լուծվեին, իսկ այսպես ևս մեկ ամիս ենք կորցնում։

«Բացի այդ բոլորի մոտ հարց է առաջանում, թե ինչ կլինի եթե այդ պայմանները կամ պահանջները չբավարարեն, օրինակ փոքրիկ խախտումներ լինեն, ի՞նչ է դրան հետևելու։ Իսկ եթե դպրոցն առանց այդ էլ ծանրաբեռնված էր և երկու հերթով էր գործում, այդ դպրոցներն ի՞նչ պետք է անեն։ Նմանատիպ հարցեր են առաջանում և լավ կլինի, որ բոլոր հարցերը բարձրացվեին նախապատրաստական շրջանում և այդ հարցերի պատասխանները համատեղ ուժերով լուծումներ գտնեին, որից հետո նոր դասապրոցեսը նորմալ սկսեին։ Իհարկե բարդություններ կլինեն, բայց այնպես չէ, որ դրանք անհաղթահարելի են։ Պարզապես պետք է հնարավորինս շուտ սկսել, որպեսզի ուսուցման պրոցեսը դրանից չտուժի։ Սեպտեմբերի 15-ին առաջանալու են հազարավոր հարցեր, որոնց լուծման համար մենք էլի ժամանակ ենք կորցնելու և դրանից տուժելու է կրության որակը»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։

Տեսեք սեպտեմբերի 15-ին ինչ է լինելու։ Առաջանալու են հազարավոր հարցեր, որոնց լուծման համար մենք էլի ժամանակ ենք կորցնելու և դրանից տուժելու է կրթությունը և կրթության որակը։

Ինչ վերաբերում է աշակերտների ադապտացմանն այս փոփոխություններին, այդ թվում դիմակներ կրելուն, փորձագետը նշեց, որ արդեն բազմաթից դժգոհությունների է հանդիպել։ Ատոմ Մխիթարյանի խոսքով նույնիսկ ծնողներ կան, որոնք բացեիբաց հայտարարում են, որ իրենք այդ պայմաններով չեն պատրաստվում երեխաներին դպրոց ուղարկել. «Ծնողներին իմ հորդոն այն է, որ ավելի լավ է երեխաներն այդ պայմաններով դպրոց գնան, քան տանը նստած ոչինչ չանեն և կրթությունը դրանից տուժի։ Հասարակությունը հիմա պետք է համախմբվի և համատեղ ուժերով փորձենք հաղթահարել։ Ամեն դեպքում դա չպետք է անել կրթության հաշվին»,-նշեց Ատոմ Մխիթարյանը։

Վերջինս հավելեց, որ ավելանալու է նաև ուսուցիչների ծանրաբեռնվածությունը, քանի որ ուսումնական պրոցեսը վեցօրյա է լինելու, ինչպես նաև լինելու են դասարաններ, որոնք կիսվելու են, ինչը նշանակում է՝ կան ուսուցիչներ, որոնց ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելանալու է, հետևաբար նրանց վարձատրության հարցը պետք է վերանայվի։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է հատուկ ուսումնական գործընթաց։ ԿԳՄՍ նախարարությունը մշակել է ուղեցույց, որից տեղեկանում ենք, որ դպրոցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պարագաներով, դպրոցներում սահմանվելու է 6-օրյա աշխատանքային ռեժիմ, աշակերտին արգելվում է գրատախտակի մոտ կանչել, ինչպես նաև դասամիջոցների ընթացքում դասաենյակները լքել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում