Ի՞նչ կարիք կա արգելել գրատախտակի մոտ գալը, տետր ունենալը, գիրք բերելը. Դպրոցների նոր կանոններով աշխատանքի մասին.Դիլբարյան

Արխիվ 16-20

Ուշադիր կարդացի կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը և զարհուրեցի. այս ի՜նչ ահ ու սարսափ սփռող մարտավարություն է, ուղեցույցը գրողները երեխաների հետ չե՞ն շփվում, այս ողջ ժամանակընթացում նրանց կենցաղին ծանոթ չե՞ն թեկուզ հեռվից... ամիսներ շարունակ մեր երեխաները բակերում ողջ-առողջ խաղացել են իրար հետ մեծամասամբ անդիմակ, իրար ձեռք բռնած, գնդակներով և ցատկապարաններով, հեծանիվներով և քարտերով, լողավազաններում, այգիներում և պուրակներում սերտ շփվել, բժշկական հաստատություններում էլ հստակ վիճակագրություն կա, թե նրանց քանի՛ տոկոսն է վարակվել և ինչպե՛ս է անցկացրել հիվանդությունը: Երեխաները ջախջախիչ մեծամասնությամբ չեն վարակվում սույն քովիդով, չեն էլ վարակում իրենց ծնող-բարեկամ, հարևաններին, այսինքն՝ նաև ուսուցիչներին: Ուստի ի՞նչ կարիք կա արգելել գրատախտակի մոտ գալը, տետր ունենալը, գիրք բերելը... պարզվում է՝ թղթերի վրա պիտի գրեն, թղթերը արկղում մեկ օր պահեն, նոր ձեռք տան, ստուգեն...որտե՞ղ է գրված, որ քովիդը տետրերի ու գրքերի միջոցով է տարածվում, այդ ի՜նչ նոր վիճակագրություն է: Ուղեցույցը կարդալուց հետո պարզ է դառնում, որ դրա նպատակը իրականում դպրոցները վերստին փակելն է, մարդկանց թշվառ ու տագնապահեղձ պահելը, սերնդին անգրագետ թողնելը, զգայացունց, հուզական խառնվածքի ուսուցիչներին և ծնողներին հոգեբանորեն ընկճելը, աշակերտների մեջ էլ կանխավ այն մտքի ամրակայումը, որ միևնույնն է՝ գիտելիք ձեռք չեն բերի դպրոցում: Առանց գրատախտակի մոտ կանչելու՝ ինչպե՞ս են մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա սովորեցնելու, ի՞նչ է, ուսուցիչը միալար խոսելու է, գրի-ջնջի, աշակերտներն էլ անտետր, անհաղորդ նստեն դիմակներով և վայրկյանները հաշվեն՝ երբ են ազատություն ստանալու: Բժիշկներին, հոգեբաններին հավաքե՛ք, առանց կանխակալ կպչուն գաղափարների միջազգային փորձն էլ ուսումնասիրեք ողջամիտ որոշումներ կայացրեք ի շահ կրթության: Մեզ ոչ այնքան թագավարակը կվնասի, որքան կրթության պակասը և ընկճախտը: Միջազգային կազմակերպությունների օգնությունն էլ կարող է բնավ պետք չգալ....

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narine.dilbaryan/posts/3590298467667212

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում