«Նիկոլի հերթական կեղծիքը բացահայտված է». Գագիկ Համբարյան

Արխիվ 16-20

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլի հերթական աշխատատեղային վիճակագրական կեղծիքը բացահայտված է (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջով հանրությանն ուրախալի լուր է հայտնել, որ 2020-ի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար... Նիկոլը նաև տեղեկացրել է, որ, իբրև թե, նույն ցուցանիշը 2019-ի հուլիսին եղել է շուրջ 607 հազար...

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի վարչապետը հաճախակի է բացահայտ կեղծ տվյալներ հրապարակում ու հատկապես աշխատատեղերի վերաբերյալ, որոշեցի ստուգել... Ինչպես և սպասում էի, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է հրապարակել...

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի 2019-ի հոկտեմբերի 14-ի տնօրենի հաշվետվության տվյալներն ուսումնասիրելուց պարզվեց, որ 2019-ի հուլիսին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմել է 523 070... Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է Նիկոլը վերցրել «շուրջ 607 հազար» թիվը, երբ վերը նշված հիմնադրամին կատարած վճարումներն այդ ժամանակ կազմել է 523 070 000 ՀՀ դրամ (Հայաստանում գրանցված բոլոր աշխատողներն իրենց աշխատավարձից ամեն ամիս պարտադիր 1000 դրամ են վճարում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին)... Նիկոլի նշած թվի և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հրապարակած թվի միջև տարբերությունը 83 930 աշխատատեղ է, ինչն աբսուրդ է...

Հիշեցնեմ, որ իրեն ճարպիկ համարող Նիկոլը 2019-ի սեպտեմբերի 10-ին և 12-ին աշխատատեղերի վերաբերյալ ևս հրապարակումներ էր արել իր facebook-յան էջում, որոնք հետագայում կամ հեռացվել էին, կամ էլ փակվել էջի հետևողների համար, ինչից պարզվում էր, որ այդ երկու օրերի ընթացքում Հայաստանում 4516 նոր աշխատատեղեր էին բացվել...

Հ. Գ. Հետաքրքիր է՝ վերջին երկու ամսում աշխատատեղերի աճի վերաբերյալ վիճակագրական կեղծ տվյալներ հրապարակող Նիկոլն ինչո՞ւ չի հրապարակում 2020-ի երկրորդ եռամսյակի տնտեսական ցուցանիշները... Ինչո՞ւ է վախենում...»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում