«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Դոնալդը դաժան, սկզբունքներից զուրկ մարդ է»․ Թրամփի ավագ քույրը վերջինիս «անսկզբունքային և ստախոս» է անվանել (լուսանկարներ)

Արխիվ 16-20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ քույրը՝ Մերիեն Թրամփ Բերրին, իր եղբորը դաժան, անսկզբունքային և ստախոս մարդ է անվանել, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով նախագահի քրոջ և եղբոր դստեր՝ Մերի Թրամփի միջև խոսակցությունների ձայնագրությունները։

Նախագահի ավագ քույրը՝ Մերիենն Թրամփ Բերրին, որը իրավագիտության դոկտորի աստիճան ունի և զբաղեցրել է դաշնային դատավորի պաշտոնը, Մերի Թրամփի հետ զրույցում ասել է, որ Սպիտակ տան ղեկավարը «սկզբունքներից զուրկ մարդ է»։

«Նրա գրողի տարած թվիթերյան գրառումներն ու ստերը, Աստվա՛ծ իմ»,- 2018-ին ասել է Մերիեն Թրամփ Բերրին՝ քննադատերով եղբոր՝ Մեքսիկայի հետ սահմանին երեխաներին իրենց ծնողներից բաժանելու իշխանությունների վարած քաղաքականությունը։

Մերիենը նաև դժգոհել է, որ «Թրամփն ընդհանրապես ոչինչ չի կարդում»՝ խոսելով տարբեր գերատեսչությունների զեկույցների մասին, որոնք նախագահի սեղանին են հայտնվում։

Բացի այդ, ինչպես գրում է թերթը, Թրամփի ավագ քույրը վերջինիս դաժան մարդ է անվանել։

«Դոնալդը դաժան մարդ է»- ասել է նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» վերնագրով գիրք է հեղինակել, որում երկրի ղեկավարի վերաբերյալ տհաճ բացահայտումներ ու պնդումներ են ներկայացված։

Simon & Schuster հրատարակչությունը գիրքը նկարագրել է որպես «Դոնալդ Թրամփի անկեղծ, ազդեցիկ դիմանկար»՝ ընդգծելով, որ Մերի Թրամփը «լույս է սփռում իրենց ընտանիքի մութ պատմությունների վրա, բացատրում է, թե ինչպես է իր հորեղբայրը դարձել այն մարդը, որն այժմ սպառնում է աշխարհի առողջապահությանը, տնտեսական անվտանգությանն ու սոցիալական կառուցվածքին»։

Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։

Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։

Donald Trump's sister says he has 'no principles' and 'you can't ...President's Sister Describes Trump as Liar With 'No Principles' in ...

  

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան