Վերջին երկու ամսում աշխատատեղերի աճի կեղծ վիճակագրություն հրապարակող Նիկոլն ինչու՞ չի հրապարակում 2020 թ-ի երկրորդ եռամսյակի տնտեսական ցուցանիշները. Գագիկ Համբարյան

Արխիվ 16-20

Նիկոլի հերթական աշխատատեղային վիճակագրական կեղծիքը բացահայտված է: Այս մասին իրն ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ կից հրապարակելով վարչապետի ֆեյսբուքյան հայտարարությունը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան էջով հանրությանն ուրախալի լուր է հայտնել, որ 2020 թ-ի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար... Նիկոլը նաև տեղեկացրել է, որ, իբրև թե, նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար...

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի վարչապետը հաճախակի է բացահայտ կեղծ տվյալներ հրապարակում ու հատկապես աշխատատեղերի վերաբերյալ, որոշեցի ստուգել... Ինչպես և սպասում էի այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը կրկին կեղծ տվյալներ է հրապարակել...

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ի 2019 թ-ի հոկտեմբերի 14-ի տնօրենի հաշվետվության տվյալներն ուսումնասիրելուց պարզվեց, որ 2019 թ-ի հուլիսին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմել է 523 070... Հետաքրքիր է, որտեղի՞ց է Նիկոլը վերցրել "շուրջ 607 հազար» թիվը, երբ վերը նշված հիմնադրամին կատարած վճարումներն այդ ժամանակ կազմել է 523 070 000 ՀՀ դրամ (Հայաստանում գրանցված բոլոր աշխատողներն իրենց աշխատավարձից ամեն ամիս պարտադիր 1000 դրամ են վճարում "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ"-ին )... Նիկոլի նշած թվի և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հրապարակած թվի միջև տարբերությունը 83 930 աշխատատեղ է, ինչն աբսուրդ է...

Հիշեցնեմ, որ իրեն ճարպիկ համարող Նիկոլը 2019 թ-ի սեպտեմբերի 10-ին և 12-ին աշխատատեղերի վերաբերյալ ևս հրապարակումներ էր արել իր facebook-յան էջում, որոնք հետագայում կամ հեռացվել էին, կամ էլ փակվել էջի հետևողների համար, ինչից պարզվում էր, որ այդ երկու օրերի ընթացքում Հայաստանում 4516 նոր աշխատատեղեր էին բացվել...

Հ.Գ. Հետաքրքիր է, վերջին երկու ամսում աշխատատեղերի աճի վերաբերյալ վիճակագրական կեղծ տվյալներ հրապարակող Նիկոլն ինչու՞ չի հրապարակում 2020 թ-ի երկրորդ եռամսյակի տնտեսական ցուցանիշները... Ինչու՞ է վախենում...»,- գրում է քաղաքագետը:

 

https://iravunk.com/sim/?p=119543&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը