Գերագույն դատարանին ստեղծումը քաղաքական ենթարկվածության խնդիր է լուծում. Գեւորգ Գյոզալյան

Արխիվ 16-20

Դժգոհությունը գալիս է կոնկրետ ՍԴ դատավորներից ու մենք այդ անձերով պայմանավորված ուղղակի կտրում ենք  համակարգի գլուխը: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբան Գեւորգ Գյոզալյանը` անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի այն կետին, որ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ եւ այն կկոչվի Գերագույն դատարան:

«Մենք քարուքանդ արեցինք Երեւանի դատարանները, մինչ այդ մենք քարուքանդ արեցինք Հյուսիսային եւ Հարավային դատարանները: Այսինքն Հայաստանի նորանկախ պատմությանը եթե նայենք, մենք միշտ քանդել ենք, ու միշտ վատ բան է եղել, դրանից լավ բան չի ստացվել եւ եթե դրան էլ գումարենք  քաղաքական մոտիվները, որովհետեւ ակնհայտ է ՍԴ-ի հետ կապված, դժգոհությունը գալիս է կոնկրետ ՍԴ դատավորներից ու մենք այդ անձերով պայմանավորված ուղղակի կտրում ենք  համակարգի գլուխը, ես  թերահավատորեն եմ այս ամենին վերաբերում եւ հանդես եմ գալսի պահպանողական դիրքերից, ես ասում եմ` չէ ժողովուրդ, եկեք հլը սպասեք, հասկացանք` դատավորները լավը չեն եղել, բայց արդյոք իմաստ ունի՞ այդ դատավորների պատճառով մենք քանդենք մի ինստիտուտ»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով` ՍԴ-ն նաեւ ունի բավականին շատ դրական կողմեր, բազմաթիվ օրենքներ են ճանաչվել հակասահմանադրական եւ դրանք արել է այդ նույն ՍԴ-ն, նույն դատավորներով. «Ինքը միանշանակ լավ բան ունի, ու մենք միշտ ինչ-որ բան ենք քանդում, նորն ենք ստեղծում, որը ավելի վատն է ստացվում: Ես միանշանակ դեմ եմ, ես չեմ կարծում, որ անձերով պայմանավորված մենք պետք է մի ամբողջ համակարգ` Գերագույն դատարան ստեղծենք»:

Փաստաբանի խոսքով` Գերագույն դատարանին ստեղծումը քաղաքական ենթարկվածության խնդիր է  լուծում. «Ես այստեղ ավելի շատ քաղաքականություն եմ տեսնում, քան իրավունք: Ես չեմ գտնում, որ օրինակ Գերագույն դատարանը ավելի շատ է իր տեղում լինելու, պաշտպանելու մարդկանց իրավունքները, քան օրինակ ՍԴ-ն: Անշուշտ, համաձայն եմ, որ ՍԴ դատավորներից ոչ բոլորը, բայց գերակշիռ մասը չեն եղել իրենց տեղում, բայց դա հիմք չէ, որ քանդենք Սահմանադրական դատարանը: Ժամանակը կբերի նրան, որ այնտեղ կհայտնվեն արժանավորները, բայց դա մենք թույլ չտալով ու ստեղծելով նորը անվերջ շրջապտույտի մեջ ենք  հայտնվելու: Համոզված եմ, որ գալու են ուրիշ քաղաքական գործիչներ եւ ասելու են, որ չէ, սա մեզ պետք չէր, ՍԴ-ն է մեզ պետք»:

Փաստաբանը նշեց, որ ճիշտ կլինի  հարցը դնել հանրային քննարկման մասնագետների շրջանում, սակայն իշխանությունն էլ ունի քաղաքական շահ եւ շատ դժվար է հավատալ, որ առաջ չի տանի այդ շահը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում