«Բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ Ամուլսարի հարցը քաղաքական չէ». Գ. Միսկարյան

Արխիվ 16-20

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հարցը բնապահպանական էր, մինչև այն պահը, երբ Էլարդի փորձաքննության արդյունքները հրապարակվեցին։ Մինչև այդ, չունենալով որոշակի տվյալներ, բնապահպանները, ինչ որ տեղ նախկին փորձից ելնելով, կասկածներ ունեին, որ այն կարող է դառնալ բնապահպանական աղետի պատճառ։ Էլարդի փորձաքննությունը հաստատեց այդ կասկածների հիմնավոր լինելը, և երբ հիմնավորվեց, որ այն կարող է էկոլոգիական աղետի պատճառ դառնալ հարցը դադարեց լինել միայն բնապահպանական։

Երբ Ջերմուկը միտումնավոր դուրս մնաց ազդակիր համայնքների ցանկից, հարցը իրավական էր։ Սակայն հեղափոխությանը մասնակցած ջերմուկցին իր կողմից բերված ժողովրդի կառավարության մեջ տեսավ նրանց, ովքեր իր ոտնահարված իրավունքները կպաշտպանեն։ Մինչև այն պահը, երբ Ջերմուկի բնակիչները սպասում էին Իվանյանի կողմից հրապարակվելիք քննության արդյունքները, հարցը իրավական դաշտում էր։ Սակայն սկսած այն պահից, երբ պարզվեց, որ քննությունը ղեկավարած Իվանյանը չարաշահումների մեջ կասկածվող նախկին բնապահպանության նախարարի հորեղբոր տղան է ու դա բացահայտվելուց հետո ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, խնդիրը դադարեց լինել միայն իրավական։

Ամուլսարի հարցը տնտեսական էր։ Տնտեսական էր, նախքան հեղափոխությունը այնքանով, որքանով Հայաստանը դիտարկվում էր, որպես կորզող, հետամնաց երկիր, որտեղ կարելի է մի քիչ փողով, կամ կառավարության վրա արտաքին ճնշումներով, պարտադրել օտարել ժողովրդի հարստությունը, և նախկին, օլիգարխիկ կառավարությունը տնտեսկան վիճակի բարելավման համար այլ բան, քան հանքերի թվի աճը, չէր տեսնում։ Հեղափոխության հետ պիտի ժողովրդի կառավարությունը ներկայացներ Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգ։ Բայց երբ ժողովրդի կառավարությունը եկավ ու ոչինչ չառաջարկելով որոշեց շարունակել նախորդների բռնած գործը, Ամուլսարի հարցը դադարեց լինել միայն տնտեսական։

Սիրելի ջերմուկցիներ, Ամուլսարի պաշտպաններ, բնապահպաններ, իրավապաշտպաններ, տնտեսագետներ, երկրաբաններ, իշխանամետներ և ընդդիմադիրներ, ռևանշիստներ և պոֆիգիստներ, Ամուլսարի հարցը բնապահպանական է այնքանով, որքանով քաղաքական է և հակառակը, իրավական է այնքանով, որքանով քաղաքական է և հակառակը, տնտեսական է այնքանով, որքանով քաղաքական է և հակառակը։

Ամուլսարի հարցը ավելի քաղաքական է, քան այն ինչ մենք անվանեցինք հեղափոխություն, որովհետև եթե առաջինի դեպքում կարող ենք դիտարկել զուտ անձերի փոփոխություն, ապա երկրորդի` Ամուլսարի պարագայում խնդրի լուծումը ենթադրում է մեր երկրի, մեր ժողովրդի կողմից բնապահպանական, իրավական, տնտեսական նոր քաղաքականության որդեգրում։

Սիրելի «Ամուլսարի հարցը քաղաքական չի» գոռացողներ, այո, ցանկալի չի, որ այն քաղաքական շահարկումների առիթ դառնա։ Ցանկալի չի, որ դրա հետ առընչվող նախկին թալանչիների հովանավորությամբ գործող քաղաքական ուժերը դիվիդենտներ շահեն։ Ցանկալի չի, որ նրանք, ովքեր հիմա պիտի բանտերում լինեին, փորձում են ձեր ձեռքով կրակից շագանակներ հանել։

Բայց դա նրանից չի, որ Ամուլսարի հարցը քաղաքական չի ու այն առիթից օգտվելով քաղաքականացնողներ կան։ Դա նրանից է, որ ձեր ժողովրդի կառավարությունն էլ ձեզ պես ապաքաղաքական է։

Ոչ ընկերներ, ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՐՑԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ու հենց թեկուզ այնքանով, որ կառավարող ուժի նկատմամբ օր-օրի բերում է վստահության անկման։ Հերիք է կրկնեք էդ հիմար արտահայտությունը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում