Հերթական հիմնավորումները՝ կորոնավիրուսային արհեստական խուճապի հրահրման օգտին

Արխիվ 16-20

Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում հասել է 800 հազարի, հաղորդում է Ջոնս Հոպկինսի Ամերիկյան համալսարանը, որը ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ՝ ԶԼՄ-ների եւ այլ բաց աղբյուրների տվյալները: Համալսարանի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից աշխարհում մահացել է 800 հազար մարդ, բուժվել է 14 760 490 մարդ, վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 22 984 824-ի:

Շատ է, թե քիչ 800 հազար մահը, իհարկե կախված է նրանից, թե քանի մարդ է վարակվել։ Պաշտոնական ցուցանիշը մոտ 23 միլիոն է, իսկ դա նշանակում է մոտ 3,5 տոկոս մահացություն։ Բավականին բարձր ցուցանիշ է, սակայն երկու հանգամանք չմոռանանք։

Առաջինը․ սկզբնական փուլում, երբ նոր էր ծավալվում կորոնավիրուսը, ԱՀԿ-ն (Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը) մահացության ցուցանիշը գնահատում էր 5 տոկոսի կարգի՝ աճի մեծ հավանականությամբ հանդերձ։ Դրա համեմատ ներկայիս 3,5 տոկոսը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը նկատելիորեն ավելի անվտանգ էր, քան ներկայացվում էր, եւ դա աշխարհով մեկ աղմուկի պատճառ դարձավ։

Երկրորդը․ մոտ երկու շաբաթ առաջ ԱՀԿ-ն խոստովանեց, որ գործնականում բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը վարակվել է կորոնավիրուսով։ Այսինքն, խոսքը արդեն ոչ թե 23 միլիոն (այն ժամանակ վարակվածների պաշտոնական ցուցանիշը մոտ 19 միլիոն էր), այլ՝ 750-800 միլիոն վարակվածի մասին է, որն այս պահին արդեն, պաշտոնական ցուցանիշների ավելացման տրամաբանությամբ, պետք է, որ գտնվի 900 միլիոնից 1 միլիարդի սահմաններում։ Բայց անգամ 800 միլիոն վարակվածի եւ ներկայիս 800 հազար մահացածի հաշվարկով կստանանք 0,1 տոկոս մահացություն՝ 3,5 տոկոսի փոխարեն։ Կրկնենք, բացառապես ԱՀԿ-ի պաշտոնական գնահատականների եւ ցուցանիշների համաձայն։

Նշոնք, նույն ԱՀԿ-ի գնահատականներով, 1995-2014թթ․ (կա ամբողջական վիճակագրություն), եվրոպական տարածաշրջանի տարբեր երկրներում սեզոնային գրիպի (A եւ B տեսակներ) ամենամյան համաճարակներից մահացության ցուցանիշը 100 000 մարդու հաշվով կազմել է 0,01-1 տոկոսի կարգի, առանձին դեպքերում՝ մինչեւ 2,3 եւ ավել։ Սա այն դեպքում, երբ գրիպի դեմ պատվաստումները կրում են համատարած բնույթ։ 

Բացի այդ, նույն ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ 2016 թվականին աշխարհում գրանցվել է թոքաբորբի 197 մլն դեպք, 1,2 մլն մարդ մահացել է: Այսինքն՝ մահացության մակարդակը կազմել է մոտ 0,6 տոկոս։ 2017-ին թոքաբորբի հետեւանքով մահացել է մինչեւ 5 տարեկան 808 694 երեխա (այս տարիքային խմբում երեխաների մահվան բոլոր դեպքերի 15% - ը ամբողջ աշխարհում):

Այսպիսով, որ կորոնավիրուսը, այն էլ՝ իր նոր ծագումնաբանությամբ, այսինքն՝ պատվաստման եւ բուժման մեթոդների բացակայության պարագայում համադրելի է սեզոնային գրիպին եւ վտանգավորությամբ էապես զիջում է թոքաբորբին։ Չնայած դրան, ԱՀԿ-ն հենց կորոնավիրուսը հռչակեց պանդեմիա՝ ողջ աշխարհը հասցնելով այս վիճակին։ Կասկածներ ի սկզբանե էլ կային, իսկ ներկայիս ցուցանիշները արդեն փաստացի են խոսում առկա միտումնավորության մասին։ Իսկ թե ինչու, դա արդեն այլ թեմա է։

Ս․Աբրամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում