Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները

Արխիվ 16-20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյում անցկացվող ցույցի ընթացքում, հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրված նախագահը նշել է, որ ավելի ուշ «կհասկանան, թե այդ հիմնարկություններոմ ում աշխատանք կառաջարկեն»։ 

Բելառուսական մի շարք հիմնարկություններ ավելի վաղ հաղորդել էին, որ իրենց աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ կանգնեցված է ձեռնարկությունների արտադրական գորունեությունը։ Դրան հակառակ՝ երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի խոսքով՝ տնտեսության խթանիչ ուժ համարվող բոլոր կազմակերպություններն այժմ աշխատում են նահանգային ռեժիմով։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ժողովրդավարական արհմիությունների բելառուսական կոնգրեսում արդյունաբերական հսկաները գործադուլի հանձնաժողովներ են ստեղծում, իսկ Գործադուլի ազգային հանձնաժողովի ձևավորումը մոտ ապագայում կլինի։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լուկաշենկոն երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունից պահանջել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկրի դեմ օգտագործում են «գունավոր հեղափոխությունների» սցենարները՝ կիրառելով արտաքին գործոնը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:

https://www.tert.am/am/news/2020/08/22/lukashenko-belarus/3376636?fbclid=IwAR3FZMIHKQA9EntDXW81iGI-PZF1CQTogV43sEGqyhIxxUFo0mX_8W1C6J4

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում