«Լոռիի» ֆուտբոլիստը համալրեց «Փյունիկի» կազմը
Արխիվ 16-20«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ջուլիուս Դևիդ Ուֆուոմայի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ջուլիուս Դևիդը 2019/20 մրցաշրջանն անցկացրել է Վանաձորի «Լոռիում», որի կազմում մասնակցել է 23 խաղի։
Ակումբը բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել ֆուտբոլիստին։

