«Հայաստանի իշխանությունները որևէ օգնություն չե՞ն տրամադրելու դպրոցահասակ երեխաներին». Գագիկ Համբարյան

Արխիվ 16-20

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի իշխանությունները որևէ օգնություն չե՞ն տրամադրելու դպրոցահասակ երեխաներին

Շատ երկրներում պատրաստվում են նոր ուսումնական տարվա սկզբին և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի հետ կապված այս ճգնաժամային շրջանում ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի բավարարել դպրոց այցելող երեխայի մինիմալ պահանջները, այդ երկրների իշխանությունները փորձում են ինչ-որ օգնություն տրամադրել դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին…

Շատ զարգացած և զարգացող երկրներից օրինակներ չեմ բերի… Կանգ կառնեմ մեր “մակարդակում” գտնվող հյուսիսային հարևանի վրա… Վրաստանի իշխանություններն ուսումնական տարվա սկզբին ընդառաջ որոշել են մինչև 17 տարեկան բոլոր երեխաներին միանվագ տրամադրել 200 լարի (65 դոլար) օգնություն… Ի դեպ, Վրաստանի ղեկավարությունն այդ օգնությունը տրամադրում է նաև մինչև դպրոց գնացող բոլոր երեխաներին ևս… Իսկ ի՞նչ քայլեր է այս առումով արել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը…

Այսօր օգոստոսի 22-ն է և դպրոցահասակ երեխաներին որևէ ֆինանսական կամ ինչ-որ այլ օգնության մասին որևէ մեկը չի խոսել… Համոզված եմ՝ չեն էլ խոսի, քանի որ Նիկոլը բացարձակ ցանկություն և նպատակ չունի ձեռք մեկնել դրպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին… Նիկոլի և նրա ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարի մոտ ավելի լավ ստացվում են դպրոցահասակ երեխաների դեմ «Դրակոնյան օրենքներ» ընդունելը, թե ինչպես օրինակ, երեխան 45 րոպե դասին պետք է նստի դիմակով, դրան գումարած էլ դասամիջոցին չպետք է դուրս գա դասարանից և այլն…
Հ.Գ. Հարազատ թիմակիցներին հարյուր միլիոնավոր դրամների պարգևավճարի գումար Նիկոլն ունի… Բայց դպրոցահասակ երեխաներին օգնության ձեռք մեկնելու գումար՝ չունի»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում